Daily Archives: Ուրբաթ, Օգոստոս 25, 2017

Կգործի նոր՝ «Գիշերային Երևան» երթուղին

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը, կարևորելով բազմաթիվ զբոսաշրջիկների և մեր համաքաղաքացիների դիտարկումները, «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի շրջանակում մշակել է նոր երթուղի: Օգոստոսի 25-ից ամենօրյա կանոնավոր երթուղիներից բացի Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Երևան Սիթի Տուր»-ի «Գիշերային Երևան» խորագրով նոր երթուղին։ 45 րոպե տևողությամբ այդ երթուղով մայրաքաղաքի բնակիչները և հյուրերը հնարավորություն կունենան վայելելու երեկոյան Երևանը, մասնակիցը… Read more »

Նախագահը մասնակցել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության հետ Սարդարապատի հուշահամալիրում մասնակցել է ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը ողջունել է արարողության մասնակիցներին, շնորհավորել ռազմաուսումնական հաստատությունների 2017թ. շրջանավարտներին ավարտական արարողության կապակցությամբ և մաղթել բարի ծառայություն ու մեծ հաջողություններ: ՀՀ ՊՆ հրամանով թվով 279 շրջանավարտների շնորհվել է… Read more »

Նոր սակագնային պլան՝ Vivacell-MTS-ից

Vivacell-MTS-ը ներկայացնում է նոր՝ «Viva 9500»  սակագնային պլանը. Viva 9500 9500 րոպե՝ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ, ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա 19 000 ՄԲ ինտերնետ 450 րոպե՝ դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա 450 SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր Իրավաբան.net

Օդի ջերմաստիճանը 28-29-ը կբարձրանա 2-3 աստիճանով

ԱԻՆ «Հրդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 26-ից 30-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 26-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 26-30-ը սպասվում… Read more »

Սպանություն Նոր Հաճնում. Ձերբակալվել է վերջինիս քրոջ որդին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են Նոր Հաճնում 60-ամյա տղամարդու մահվան հանգամանքները. ձերբակալվել է վերջինիս քրոջ որդին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: 2017թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 09:30-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից… Read more »

Պետբյուջեով հիմնանորոգվող ճանապարհների երաշխիքային ժամկետն այսուհետ կսահմանվի 5 տարի

Հանրապետության ավտոճանապարհների` պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագրերի որակի բարելավման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը որդեգրել է նոր քաղաքականություն։ Մինչև այժմ հիմնանորոգման ծրագրերի պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետը այսուհետ դառնալու է 5 տարի։ Ժամանակահատվածը ներառում է 3 տարի բանկային երաշխիքային ժամկետ և երկու տարի պայմանագրային։ Այս մասին հայտնում են կապի, տրանսպորտի… Read more »

Փաստաբանները գործադուլ կանեն՝ ընդդեմ ապօրինի զննությունների

Դատարանում կարգադրիչների կողմից ապօրինի զննությունների դեմ փաստաբանները գործադուլ են նախապատրաստվում անել և հայտարարություն են տարածել, որին միացել է 138 փաստաբան: Հայտարարությանը կարող են միանալ նաև այլ փաստաբաններ մինչև սեպտեմբերի 13-ը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Երվանդ Վարոսյանը: «Այս հայտարարությանը միացող փաստաբաններս, ի նշան փաստաբանի մասնագիտության և փաստաբանության անկախության և հեղինակության դեմ իրականացվող… Read more »

Առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի լույս 25-ի գիշերը ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր և Արագածոտնի մարզային վարչությունների ծառայողները՝ համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների և ԱԱԾ աշխատակիցների հետ, իրացնելով օպերատիվ տվյալները, Արմավիրի մարզի Ջանֆիդա և Նալբանդյան գյուղերի միջնամասում հայտնաբերել ու բերման են ենթարկել ծանր հանացագործությունների մեղադրանքով հետախուզվող Թելման Քալաշյանին: Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից… Read more »

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 25-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Զավարյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա- Նար Դոսի փողոց, Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց և Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություներ: Փոփոխությունների արդյունքում` Արցախի պողոտայի վրա՝ խաչմերուկի հատվածում՝ Տիգրան Մեծի պողոտայի կողմից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկ մոտեցող ուղղության տեղամասում, հանդիպակաց երթևեկության… Read more »

ՊԵԿ. 2017թվականի ընթացքում վերադարձվել է ավելի քան 1,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար

 Բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով 2017թ. հունվարից մինչև այսօր Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց վերադարձրել է ավելի քան 1,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար: «ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները տարեցտարի աճում են»,-տեղեկացրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության… Read more »

Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, պաշտոնեական անփութության դեպքերով հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական  լեզվահասարակա-գիտական համալսարան» ՊՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016թ. դեկտեմբերին համալսարանում անցկացված տարեկան գույքագրման արդյունքում արձանագրվել է համալսարանի աշխատակիցներին հանձնված գույքի ընդհանուր 30.209.096,9 ՀՀ դրամի չափով պակասորդ: Բացի այդ, պարզվել է, որ 2009-2015 թվականներին համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք գույքագրումներն անցկացրել, ինչպես նաև պակասորդ… Read more »

Դատարանների նախագահների խորհուրդը պարզաբանել է «նիստերի դահլիճից հեռացնել» դատական սանկցիայի հարցը

ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը հանդես է եկել պարզաբանմամբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրեր առաջ բարձրացված հարցի վերաբերյալ՝ կապված «նիստերի դահլիճից հեռացնել» դատական սանկցիայի կիրառման համար նախատեսված ժամանակի (ժամի) հաշվարկման կարգի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ դատական դեպարտամենտից: ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը, ուսումնասիրելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից վերոգրյալ հարցի պարզաբանման վերաբերյալ ներկայացված դիմումը, ներպետական… Read more »