Daily Archives: Ուրբաթ, Օգոստոս 25, 2017

Կապանում ՀԿ ներկայացուցիչներին ներկայացվեցին նոր օրենքով սահմանված փոփոխությունները

Հայաստանում գործող բոլոր հասարակական կազմակերպությունները (ՀԿ) պետք է փոխեն իրենց  կանոնադրությունը, քանի որ դա է պահանջում «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքը: Օրենքով սահմանված այս և մյուս փոփոխությունների ու խնդրահարույց հարցերի մասին այսօր Կապանում դասընթաց անցկացվեց Սյունիքի մարզում գործող քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ դասընթացը… Read more »

Աշխատաժողով Կապանում՝ նվիրված պրոբացիայի ծառայության գործառույթներին

Այսօր «Պրոբացիայի պետական ծառայությունը. ակնկալիքներ և զարգացման հեռանկարներ» թեմայով աշխատաժողով էր կազմակերպվել Կապան քաղաքի Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրասենյակում: Նախորդ տարվա մայիսի 18-ին Ազգային ժողովն ընդունեց «Պրոբացիայի մասին» օրենքը, իսկ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտավ արդարադատության նախարարության կազմում Պրոբացիայի պետական ծառայության ստեղծման մասին ՀՀ Կառավարության որոշումը, որով տրվեց Ծառայության աշխատանքների մեկնարկը: Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանն իր… Read more »

Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին սպասարկում է 107 մեքենա

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին սպասարկում է ընդհանուր 107 ավտոմեքենա: Այս մասին Իրավաբան.net -ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Միայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին սպասարկում է 63 ավտոմեքենա, իսկ 12 վարչական շրջանների աշխատակազմերին՝ 44 ավտոմեքենա: Ներկայացնում ենք բոլոր մեքենաների ցանկը: ՀՀ Ավտոմեքենայի մակնիշը Արտադրության տարեթիվը 1 Մերսեդես-Բենց S-550 2008 2 Նիսսան Իքս-Թրալլ 2008 3 ԳԱԶ-311000 2002 4 ՎԱԶ-2106… Read more »

Թափուր աշխատատեղ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունում

Պաշտոնը՝ Իրավաբան (փաստաբան) Աշխատանքի սկիզբը՝ սեպտեմբեր, 2017 Վայրը՝ Երևան Հիմնական աշխատանքային պարտականություններ Կազմել անհրաժեշտ իրավական փաստաթղթերի նախագծեր (դիմումներ, բողոքներ, հայցեր, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ և այլն)՝ քաղաքացիական, վարչական և սահմանադրական դատարան ներկայացնելու համար։ Մասնակցել համապատասխան դատական գործերով ընթացող դատական նիստերին՝ ներկայացնելով վստահորդների շահերը։ Ուսումնասիրել համապատասխան օրենսդրությունը, միջազգային իրավական ակտերը, ազգային և միջազգային դատական պրակտիկան ։… Read more »

Դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել փաստաբանների զննության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը, հաշվի առնելով ՀՀ    փաստաբանների պալատի ներկայացուցիչների հետ 03.08.2017թ. քննարկման արդյունքները և նույն օրը հրապարակված հայտարարությունը, տեղեկացնում է. Մինչև հատուկ սարքավորումներ ձեռք բերելը, վարչական կամ քաղաքացիական գործերով դատարանների շենք մուտք գործելիս փաստաբանի կամ փաստաբանի իրերի զննություն չի իրականացվելու, բացառությամբ այն դեպքի, երբ անհրաժեշտ է ապահովել դատավարության մասնակիցների և ներկա այլ քաղաքացիների անվտանգությունը,… Read more »

Ըստ հաղորդման` ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձինք բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ Սևակ Ոսկանյանի հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից: Այսպես, Սևակ Ոսկանյանը հաղորդում է տվել, որ 2017 թվականի օգոստոսի 18-ին ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից բռնի ուժով բերման է ենթարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, որտեղ հանցագործության կատարման վերաբերյալ խոստովանություն… Read more »

Մեկ ամբողջ օրով ջրանջատում կլինի Կենտրոն համայնքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի  29-ին ժամը 09.00-ից մինչև օգոստոսի 30-ը ժամը 09.00 կդադարեցվի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի` Ռոստոմի, Տոլստոյի, Աղյուսագործների, Արհեստավորների 1-ին, Շահինյան, Վրացյան, Շարա-Տալյան, Ֆիզկուլտուրնիկների, Զավարյան, Կորի, Քաջազնունու փողոցների, Երվանդ Քոչարի փողոցի և նրբանցքի, Այգեստանի 3, 4, 5, 6, 7, 9 փողոցների և… Read more »

Ջանում ենք գտնել Հակակոռուպցիոն խորհրդին աջակցելու ամենաարդյունավետ ուղին. Ռիչարդ Միլս

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կառավարության ղեկավարը կարևորել է արդեն ավանդական դարձած  պարբերական հանդիպումները, որոնք լավ հնարավորություն են հայ-ամերիկյան համագործակցության ընթացքի և զարգացման հեռանկարների շուրջ մտքեր փոխանակելու համար: Դեսպան Միլսը նախ իր ափսոսանքն է… Read more »

Արագածոտնում 179 գլուխ մանր եղջերավոր անասունի հափշտակության գործով 4 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 179 գլուխ մանր եղջերավոր անասունի հափշտակություն. 4 անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ 2017 թվականի մայիս-օգոստոս ամիսներին Արագածոտնի մարզի տարբեր գյուղերի բնակիչներից ահազանգեր են ստացվել՝ մանր եղջերավոր անասունների հափշտակությունների վերաբերյալ, որոնք հիմնականում կատարվել… Read more »

Խստացվել է սպայական պաշտոնի նշանակման կարգը

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հրամանով ստեղծվել է Փրկարար ծառայությունում սկզբնական սպայական պաշտոններում նշանակելու համար մրցույթի անցկացման հանձնաժողով: Սահմանվել են նաև մրցութային հանձնաժողովի կազմը, աշխատակարգը և մրցույթի չափորոշիչները: Հանձնաժողովը մրցույթն անցկացնում է «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ՓԾ կրտսեր խմբի պաշտոններից սկզբնական (լեյտենանտ) սպայական պաշտոններում նշանակվող, ինչպես նաև պահեստազորից, այլ պետական մարմիններից և… Read more »

Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը կգործի որոշակի սահմանափակումներով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 36-57-րդ կմ (Երևան-Սևան ուղղությամբ) և 64-57-րդ կմ (Սևան-Երևան ուղղությամբ) հատվածներում հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 28-ից մինչև հոկտեմբերի 10-ը երթևեկությունը կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Երթևեկությունը կկազմակերպվի տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սևանից Երևան եկող ուղղությամբ: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք վարորդների… Read more »

Պարզվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանին ծանր մարմնական վնաս պատճառած անձի ինքնությունը, շարժառիթը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ՊՊԾ գնդի  հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանի դանակահարության բոլոր հանգամանքները։ Օգոստոսի 24-ին՝ ժամը 02.50-ին, ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի թափանցող վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի քննչական վարչության ՊՊԾ գնդի  հրամանատարի… Read more »