Daily Archives: Հինգշաբթի, Օգոստոս 24, 2017

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ գգոստոսի 25-ից 29-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 25-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 25-29-ը սպասվում… Read more »

Մահացած են գտել Ռուսաստանի դեսպանին

Սուդանի մայրաքաղաք Խարտումում գտնվող իր կեցավայրում մահացած են գտել Սուդանում Ռուսաստանի դեսպան Միրգայաս Շիրինսկուն. այս մասին գրում է Kommersant-ը: Դեսպանի մարմինը հայտնաբերվել է լողավազանում: Հաղորդվում է, որ իրավապահ մարմինները տեղի ունեցածը դիտարկում են որպես դժբախտ պատահար: Նշվում է նաև, որ դեսպանը արյան ճնշման հետ խնդիրներ ուներ: Իրավաբան.net  

Հատուկ վերելակներով կահավորված ավտոբուսները կշահագործվեն հ.հ.14, 20, 22, 28 երթուղիներում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ ս/թ սեպտեմբերի 1-ից հենաշարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցող, սայլակներով տեղափոխվող անձանց համար, վերելակներով կահավորված «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող «Հիգեր» մակնիշի թվով 17 ավտոբուսները շահագործվելու են ներքաղաքային հասարակական տրանսպորտի հետևյալ 4 երթուղիներում՝ հ.հ. 14, 20, 22 և 28: Այս երթուղիների ընտրությունը համաձայնեցված է հաշմանդամություն ունեցողների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների… Read more »

Օտարերկրյա քաղաքացին կարող է ստանալ իր կուտակյին միջոցները նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը

Հայաստանում աշխատող օտարերկրացի քաղաքացին կարող է նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը ներկայացնել դիմում և փոխանցել Հայսաստանում իր կուտակած կենսաթոշակային միջոցները օտարերկրյա պետությունում իր անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին: Այս մասին հայտնում են «Նորք» կենտրոնից: Եթե օտարերկրյա քաղաքացին վերադառնում է իր մշտական բնակության երկիր և Հայաստանում ունի կենսաթոշակային կուտակային միջոցներ, ապա նա կամ նրա կողմից լիազորված անձը նախ… Read more »

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով երեկ երեկոյան Հայաստանի Հանրապետություն է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը: «Հարգելի՛ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, սրտանց ողջունում եմ Ձեզ Հայաստանում: Հայ-թուրքմենական հարաբերությունները բարեկամական են և բազմաշերտ բնույթ ունեն:… Read more »

«Գազպրոմ Արմենիան»՝ մատակարարված գազի որակի մասին

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են 2017 թվականի օգոստոս ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը: Բնական գազի ստորին այրման ջերմությունը, Կկալ/մ3 I Ա-1ա տարածք 8250 I Ա-1բ տարածք 8250 I Ա-2 տարածք 8250 I Ա-3 տարածք 8280 I Ա-4 տարածք 8276 I Բ-1 տարածք 8227 I Բ-2 տարածք 8227 I Բ-3 տարածք 8227 I Բ-4 տարածք 8227 II Ա տարածք 7998 II Բ-1 տարածք… Read more »

Օգոստոսի 25-ից նոր փոփոխություններ կլինեն երթևեկության կարգում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 25-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Զավարյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա- Նար Դոսի փողոց, Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց և Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություներ: Փոփոխությունների արդյունքում` Արցախի պողոտայի վրա՝ խաչմերուկի հատվածում՝ Տիգրան Մեծի պողոտայի կողմից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկ մոտեցող ուղղության տեղամասում, հանդիպակաց երթևեկության… Read more »

Քաղաքացուն խոշտանգելու հաղորդման վերաբերյալ հանձնարարվել է նախապատրաստել նյութեր

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ  գլխավոր դատախազությունը ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկել Սևանի ոստիկանությունում իրեն խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ երկու օր առաջ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված քաղաքացի Սևակ Ոսկանյանի դիմումը, որը նախօրեին նաև հրապարակել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հանձնարարվել է անհապաղ ստուգել քաղաքացու՝ հանցագործության մասին հաղորդման մեջ ներկայացված հանգամանքները և… Read more »

Վարչապետի հանձնարարականների կատարումը` ուշադրության կենտրոնում

Վայոց ձորի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն առաջարկել է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ վարչապետի մարզեր կատարած այցերի ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը վերաբերող հարցերը։ «Միասին փորձենք հասկանալ, թե ինչպես կարելի է ապահովել երկրի վարչապետի կողմից առաջադրված խնդիրների լուծումը»,-ասել է Լևոն Ալթունյանը` կարևորելով բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավումը և շրջանառվող… Read more »

ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր համանախագահ ունի

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնում լրագրողների մամուլի ակումբում  հայտարարել է, որ օգոստոսի 28-ին ավարտում է իր աշխատանքը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ՝ զիջելով այդ պաշտոնը մշտական համանախագահ Էնդրյու Շեֆերին։ Այս մասին գրում է amerikayidzayn.com կայքը։ Ռիչարդ Հոգլանդը ասել է, որ նա շատ փորձառու բարձրաստիճան ամերիկյան դիվանագետ է, փորձ ունի Կիպրոսի և այլ հակամարտությունների կարգավորման գործում։ Նշենք, որ… Read more »

Կստեղծել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հիմնման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ

Վարչապետ Կարեն Կարապետյանը օգոստոսի 23-ին նոր որոշում է ընդունել՝ ազատ տնտեսական գոտու զարգացման վերաբերյալ. «Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվական հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` Ստեղծել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հիմնման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի»: Իրավաբան.net