Daily Archives: Չորեքշաբթի, Օգոստոս 23, 2017

Ըստ հաղորդման` ՔԿՀ աշխատակիցները խոշտանգել են դատապարտյալին` պահանջելով սուտ տեղեկություններ հայտնել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի` պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալին խոշտանգելու փաստով: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից: Այսպես, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ս. Մ.-ն հաղորդում է տվել, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում 2017 թվականի մայիսի 26-ին նույն հիմնարկի երկու պաշտոնատար անձինք… Read more »

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհրդակցություն է անցկացրել սոցիալական ոլորտի պատասխանատուների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտի, մասնավորապես սոցիալական աջակցության տարածքային բաժինների գործունեության հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պետերը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներն ու սոցիալական աջակցության տարածքային բաժինների պետերը: Պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել ոլորտում… Read more »

Ucom-ի բոլոր բաժանորդները կստանան մինչև 100 Մբ/վ ինտերնետի արագություն և կդիտեն 145 հեռուստաալիք

Մինչև սեպտեմբերի 30-ը Ucom ընկերության հատուկ առաջարկի շրջանակներում U!TV, U!Net, 3Play, 4Play ծառայությունների բոլոր բաժանորդները կվայելեն համապատասխանաբար 145 հեռուստաալիքներ և մինչև 100 Մբ/վ արագությամբ ֆիքսված ինտերնետ: Այս մասին հայտնում են ընկերությունից: «Արձակուրդից հետո աշխատանքային ռեժիմին անցնելիս հարկավոր է արագ կարողանալ ավարտին հասցնել բոլոր գործնական հարցերը, որոնք հնարավոր է լուծել առցանց: Իսկ դրանից հետո մեր բաժանորդները… Read more »

Վայոց Ձորում բռնկված հրդեհի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի տարածքում, հրդեհի բռնկման պատճառը։ Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Վայոց ձորի մարզի  Արտավան գյուղի խոտածածկ տարածքներում հրդեհը բռնկվել է օգոստոսի 10-ին, ինչը հետագա օրերին տարածվել է՝ ներառելով … Read more »

ՊԵԿ-ը մաքսային կանոնների խախտման մի շարք փորձեր է կանխել

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության կողմից 2017-ի հունիս-օգոստոս ամիսներին հայտնաբերվել  է մաքսային կանոնների խախտման 71 դեպք, որից 10-ը` ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ: Բացահայտված դեպքերից 29-ը եղել է թմրանյութերի և հոգեմետ նյութերի մասով: Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում ՆՀՎ կողմից բացահայտվել  է մաքսային կանոնների խախտման 159 դեպք, որից 23-ը` ԵԱՏՄ բեռների, իսկ 63-ը` թմրանյութերի… Read more »

«ԱրմենՏել»-ը վաճառում է անշարժ գույքեր

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) տեղեկացնում է այն մասին, որ ընկերությունը վաճառում է իր սեփականություն հանդիսացող քաղաք Երևանում և ՀՀ մարզերում գտնվող անշարժ գույքի օբյեկտներ: Վաճառքի ենթակա օբյեկտների ցանկի և պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքի հետևալ հղումով: Իրավաբան.net

Ջրանջատում չի լինի

 «Խնդրում ենք օգոստոսի 23/24-ի Երևանի Կենտրոն վարչական շրջանում հայտարարված վթարային ջրանջատումը համարել չեղյալ:  Նշված տարածքներում սպասվող ջրանջատման մասին կտեղեկացվի լրացուցիչ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը  պատճառված անհարմարության համար»,- տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ Օգոստոսի 24-ից 28-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 24-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 24-28-ը սպասվում է… Read more »

Կստեղծվի «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամ

Կառավարության վաղվա նիստին կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացնելու է որոշման նախագիծ, համաձայն որի, պետք է ստեղծվի «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամ և կհաստատվի դրա կանոնադրությունը: Որոշման նախագծում նշվում է. «Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հիմնադրել «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամ (այսուհետ՝ հիմնադրամ): Սահմանել,… Read more »

Օգոստոսի 28-ից Երևանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2017 թվականի օգոստոսի 28-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը. – Երևան քաղաքի Էրեբունի փողոց (թիվ 33 շենքի հարակից ճանապարհահատված)՝ 2 արագաչափ` յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: – Երևան քաղաքի Գյուրջյան փողոց… Read more »

Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է   վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:  Մրցույթն անցկացվում է կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ.  N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և  վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի» 7-րդ և 8-րդ կետերի պահանջներին … Read more »

Աջափնյակում 12 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի` Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Ռոստոմյան, Միրաքյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը… Read more »