Daily Archives: Երեքշաբթի, Օգոստոս 22, 2017

Հանրային ծառայողներն առանցքային դեր ունեն հակակոռուպցիոն պայքարում. վերապատրաստում Գավառում

Այսօր Գավառում հակակոռուպցիոն և բարեխղճության թեմաներով վերապատրասման դասընթացներ անցկացվեցին Գեղարքունիքի մարզում աշխատող 15-ական հոգուց բաղկացած  համայնքային և քաղաքացիական ծառայողների խմբերի հետ: Դասընթացները անցկացվեցին Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան Գործողությունների ծրագրի շրջանակներում: Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը դասընթացների մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում նշեց, որ  ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը և Իրավաբանների հայկական ասոցիացիան Երևանում, Շիրակի, Լոռու,… Read more »

Օգոստոսի 25-ից երթևեկության կարգի նոր փոփոխություն կլինի

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 25-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Զավարյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա- Նար Դոսի փողոց, Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց և Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություներ: Փոփոխությունների արդյունքում Արցախի պողոտայի վրա՝ խաչմերուկի հատվածում՝ Տիգրան Մեծի պողոտայի կողմից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկ մոտեցող ուղղության տեղամասում, հանդիպակաց երթևեկության… Read more »

Կենտրոն համայնքում 24 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի  23-ին ժամը 09.00-ից մինչև օգոստոսի 24-ը ժամը 09.00 կդադարեցվի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի` Ռոստոմի, Տոլստոյի, Աղյուսագործների, Արհեստավորների 1-ին, Շահինյան, Վրացյան, Շարա-Տալյան, Ֆիզկուլտուրնիկների, Զավարյան, Կորի, Քաջազնունու փողոցների, Երվանդ Քոչարի փողոցի և նրբանցքի, Այգեստանի 3, 4, 5, 6, 7, 9 փողոցների և 1-ին նրբանցքի, Չարենցի… Read more »

Երթուղային տրանսպորտում կարգելվի երաժշտություն միացնելը

Երևանի քաղաքապետարանը «Երևանտրանս» ՓԲԸ-ի միջոցով տնտեսվարող սուբյեկտների տնօրեններին հանձնարարել է վարորդական անձնակազմին հրահանգավորել տրանսպորտային միջոցներում բացառել երաժշտութուն միացնելու դեպքերը. այս մասին Երևանի քաղաքապետարանից պատասխանել են քաղաքի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանին՝ նրա գրությանն ի պատասխան: Նշենք, որ օգոստոսի 10-ին Արայիկ Հարությունյանը դիմել էր քաղաքապետին՝ պահանջելով կիրառելի դարձնել օրենքը, որի համաձայն քաղաքայաին տրանսպորտում երաժշտություն միացնելն արգելված է:… Read more »

Հունվարի 1-ից գումար չի գանձվի արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաներ վարելու դեպքում

Պետեկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի և ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից Հայաստանի Հանրապետություն ավտոմեքենաներով ժամանող անձանցից ՀՀ սահմանին գանձվող 14000-24000 դրամ գումարների խնդրի վերաբերյալ:  Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերը հիշատակված գումարները ձևավորվում են հետևյալ վճարներից. «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի համաձայն` այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից… Read more »

Քննությամբ պարզվել է, որ ԴԱՀԿ առանձին ծառայողներ անհիմն ձգձգել են կատարողական վարույթի ընթացքը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԴԱՀԿ առանձին ծառայողների կողմից պատշաճ չեն կատարվել օրենքով սահմանված իրենց ծառայողական պարտականությունները, և անհիմն ձգձգվել է կատարողական վարույթի ընթացքը: ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ստացվել էր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ… Read more »

ՓՊ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ է նշանակվել Լյուդվիկ Դավթյանը

ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ է նշանակվել փաստաբան Լյուդվիկ Դավթյանը։ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի նախկին տեղակալ Վարսեր Կարապետյանը Միացյալ Նահանգներում վերապատրաստվելու (Fulbright scholar program) նպատակով ազատվել էր աշխատանքից: Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից: Ներկայացվում է Լյուդվիկ Դավթյանի  համառոտ կենսագրությունը: Լյուդվիկ Դավիթի Դավթյանը ծնվել է 1984թ. հուլիսի 4-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ… Read more »

Որսը կարգելվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող որսահանդակներում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի պատճառով վայրի որոշ կենդանիներ և թռչուններ տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ: ՀՀ բնապահպանության նախարարությունն օրեր առաջ կոչով դիմել էր հանրապետության բնակչությանը` ցուցաբերել զգոնություն, զգուշություն ու նաև հորդորել էր չվնասել աղետի պատճառով անվտանգ վայրեր ու թաքստոցներ փնտրող կենդանիներին: Նախարարությունը նաև դիմել էր որսորդներին` օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ զերծ… Read more »