Daily Archives: Երկուշաբթի, Օգոստոս 21, 2017

ԲՈՀ-ի կողմից չի հաստատվել 24 գիտական աշխատանք

Բարձրագույն որակավորման հանձնաժողովը հրապարակել է չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների ցուցակը: Ընդհանուր առմամբ՝ 24 մերժված աշխատանքներից 8-ը Գիտությունների ազգային ակադեմիայից կողմից է ներկայացված եղել, 7-ը՝ Երևանի պետական համալսարանի կողմից, մնացածը՝ տարբեր բուհերի: Ամբողջական ցուցակը հետևյալն է՝ 1 – Իրավաբանություն – 001 – ԵՊՀ 5 – Գրականություն -003 – ՀՀ ԳԱԱ (1 դոկտորական) 2 –… Read more »

ԱԳՆ-ի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկն ընդլայնվել է

Հունիսի 16-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հրաման է ստորագրել, որով հաստատվել է ԱԳՆ-ի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլյանված ցանկը: Ի դեպ, հրամանում նշվում է, որ հրամանի բովանդակությունը համաձայնեցվել է ԱԱԾ ղեկավար Գեորգի Կուտոյանի հետ: Հրամանում նշվում է. «Ղեկավարվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ պարբերությամբ` Հրամայում եմ՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության… Read more »

Վարդան Մկրտչյանը նշանակվել է մայր թատրոնի տնօրեն

Մշակույթի նախարարի հրամանով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվել ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթած Վարդան Մկրտչյանը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից: Նա ծնվել է Երևանում՝ 1982 թվականի մայիսի 22-ին: Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Սոս Սարգսյանի արվեստանոցում: 2009 թվականից մշակույթի նախարարության ենթակայությամբ… Read more »

Հաստատվել են սիրողական որսի չափաքանական ու որսի ժամկետները

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը (Արծվիկ Մինասյանն այս օրերին արձակուրդում էր) օգոստոսի 1-ին հրաման է ստորագրել, որով հաստատվել են սիրողական որսի չափաքանական ու որսի ժամկետները: Հրամանում նշվում է. «Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և… Read more »

Հակակոռուպցիոն և բարեխղճության դասընթացներ՝ Շիրակի մարզի հանրային ծառայողների համար

Թափանցիկության սկզբունքը ենթադրում է գործել տեսանելի, կանխատեսելի և ընկալելի, ինչի արդյունքում բոլոր շահագրգիռ կողմերը կկարողանան մասնակցություն ունենալ կառավարչական մարմինների գործուղություններին և դրանց հաշվետվողականությանը: Այս և բարեխղճության մյուս սկզբունքների և հակակոռուպցիոն թեմաների վերաբերյալ այսօր Գյումրիում վերապատրասման դասընթացներ անցկացվեցին Շիրակի մարզում աշխատող 15-ական հոգուց բաղկացած  համայնքային և քաղաքացիական ծառայողների խմբերի հետ: Դասընթացները անցկացվեցին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ և Հայաստանի… Read more »

Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման և արտահանման վայրերը

ԵՏՄ անդամ չհանդիսացող պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը պետք է իրականացվի մաքսային մարմինների աշխատանքային ժամերի ընթացքում` ԵՏՄ Մաքսային օրենսգրքով սահմանված` Հայաստանի Հանրապետության պետական սահմանային անցման կետեր հանդիսացող ժամանման վայրերով ապրանքների տեղափոխման միջոցով: ԵՏՄ մաքսային սահմանով ԵՏՄ մաքսային տարածք «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ներմուծած ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք կարող են ներմուծվել սահմանային անցման ցանկացած կետից՝… Read more »

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հուլիս ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 7 տոկոս

ԱՎԾ տրամադրած նախնական (օպերատիվ հավաքագրված) տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը հուլիս ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 7 տոկոս: Հիմնական աճը ապահովվել է արդյունաբերության՝ 14,3 տոկոս, առևտրի շրջանառության՝ 10,5 տոկոս և ծառայությունների ոլորտի՝ 17,2 տոկոս աճի հաշվին: Բացասական աճ են արձանագրվել գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում, որոնց ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել… Read more »

Ռուսաստանում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է 25 տուն

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում հրդեհ է բռնկվել բնակելի թաղամասերում, այրվում է շուրջ 25 տուն. այս մասին գրում է «Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ի: Նշվում է, որ վեց թաղամասում անջատվել է գազը և էներգաէներգիան, հրդեհի գոտուց տարհանվել է մոտ 560 մարդ: Հրդեհի տարածքը գերազանցում է 6000 քմ-ը: Հրդեհը բռնկվել է տներից մեկում և տարածվել: Այն մարել… Read more »

Մեղադրանք է առաջադրվել՝ Տավուշում 32-ամյա տղամարդուն սպանելու համար

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 32-ամյա տղամարդու սպանության՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Տավուշի մարզի 37-ամյա բնակչին: 2017թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15.10-ին, ահազանգ էր ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող «Չնգի» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա: Դեպքի վայրի զննությամբ… Read more »

Պարգևատրվել են «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի անձնակազմի անդամները

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պարգևատրել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակից ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռի անձնակազմին: Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամներին սրտացավ վերաբերմունքի, ամենայն պատասխանատվությամբ իրականացրած աշխատանքի համար: Նախարարի հրամանով՝ ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներում բացառիկ ծառայություն մատուցելու և… Read more »

Հաշվարկվել է 36.24 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 14.08.-18.08.2017թթ ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.56 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 28 որոշում և հաշվարկվել 36.24 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում… Read more »