Daily Archives: Չորեքշաբթի, Օգոստոս 16, 2017

Կօտարվի «Բյուրեղ» հանքային ջուր» ՓԲԸ-ի պետությանը պատկանող շուրջ մասնաբաժինը

Կառավարության վաղվա նիստի օրակարգային չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում է «Բյուրեղ» հանքային ջուր» ՓԲԸ-ի պետությանը պատկանող շուրջ 5,4 միլիոն արժողությամբ մասնաբաժինը օտարելուն: Կառավորության որոշման նախագիծն ու դրա հիմնավորումն այստեղ՝ որոշման նախագիծ, հիմնավորում, տեղեկանքներ, ամփոփաթերթ Իրավաբան.net

Կարեն Եսայանը նշանակվել է Բելռուսում Հայասանի դեսպանությունում առևտրական կցորդ

Վարչապետ Կարեն Կարապետյանը օգոստոսի 11-ին նոր որոշում է ընդունել նշանակման վերաբերյալ. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը՝ Կարեն Եսայանին նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ` 3 տարի ժամկետով: Ընդունել ի գիտություն, որ Կարեն Եսայանի վարձատրությունը կկատարվի Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության… Read more »

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն ամփոփել է երկրորդ եռամսյակում իրականացված ստուգումների արդյունքները

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն ամփոփել է երկրորդ եռամսյակում իրականացված ստուգումների արդյունքները։ Այս մասին հայտնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից: 2017թ. օգոստոսի 10-ի դրությամբ Տեսչական մարմնի ղեկավարը տվելէ ստուգումներ իրականացնելու 112 հրաման: Նույն ժամանակահատվածի տվյալներով, դրանք ավարված են 72 տնտեսվարող սուբյեկտներում։ Ստուգումներն ընդգրկել են ոչ պարենային շուկայի տարբեր ոլորտներ։ Մասնավորապես, ստուգվել են նավթամթերքներ իրացնող 67, գազի… Read more »

ՀՀ ՊՆ-ն աշխատանքի է հրավիրում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ձեռնամարտի և լեռնագնացության պատրաստության դասավանդման համար անհրաժեշտ են համապատասխան հրահանգիչ-մասնագետներ: Հաստիքները քաղաքացիական են և համալրվելու են մրցութային կարգով: Դիմել կարող են զորացրման ենթակա ՀՀ ԶՈւ սպայական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև պահեստազորում հաշվառված սպաները: Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչություն` մինչև ս.թ. օգոստոսի 25-ը:… Read more »

Ջրանջատում՝ մինչև 10 ժամ

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ

Մի խումբ անձանց կողմից քաղաքացու առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Սարգիս Ավագյանը, Սուրեն Ճանճապանյանը և Անդրանիկ Ղազարյանը մի շարք այլ անձանց հետ ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Արարատ Մորիկյանին` դիտավորությամբ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Այսպես, նախաքննությամբ ձեռք… Read more »