Daily Archives: Կիրակի, Օգոստոս 13, 2017

Քանի՞ տոնական և ոչ աշխատանքային օր կլինի սեպտեմբեր ամսին

Սեպտեմբեր ամսին երկու տոնական օր կա սահմանված. սեպտեմբերի 1-ին նշվում է գիտելիքի և դպրության օրը: Այս օրը աշխատանքային է: Մյուս տոնական օրը սեպտեմբերի 21-ն է՝  ՀՀ Անկախության տոնը: Այս օրը ոչ աշխատանքային է: Ի դեպ,  աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ… Read more »

ՃՈ-ն պետք է ապացույց ունենա՝ ամրագոտի չկապելու դեպքում տուգանելու համար

«Վարորդի ընկեր» ՀԿ-ն, անդրադառնալով ամարագոտի չկապելու և հեռախոսով խոսելու համար տուագանքներին, վարորդներին տեղեկացնում է, որ ՃՈ տեսուչը չի կարող միայն իր կողմից նման խախտում նկատվելու դեպքում վարչական ակտ կազմել՝ չունենալով ապացույցներ: «Հորդորում ենք բոլոր վարորդներին չհամաձայնվել այդ ակտերի հետ, նշումների վայրում նշել որ տեսուչի կազմած արձանագրության հետ համաձայն չեք ու բողոքարկելու եք դատարանում: Իսկ դատարանում արդեն աչքով… Read more »

Հունաստանում ուսանելու 50 կրթաթոշակ

Կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ Հունաստանի Հանրապետության կրթության, գիտության և կրոնական հարցերի նախարարության Պետական կրթաթոշակների հիմնադրամը Հունաստանի տարբեր համալսարաններում 2017-2018 ուսումնական տարում Ժամանակակից հունարեն լեզու և մշակույթ ութամսյա դասընթացի համար օտարերկրյա ուսանողներին առաջարկել է 50 կրթաթոշակ: Ցանկացողները մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը պետք է կից ներկայացվող հայտագրերի լրացված տարբերակները և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն ՀՀ-ում… Read more »

Պլանային ջրանջատում՝ Կապանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 14-ին ժամը 10.00-14.00 կդադարեցվի 

Օդի միջին օրական ջերմաստիճանն բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ  օգոստոսի 14-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +38…+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին առավելապես հյուսիսային… Read more »

Մի կայծից ոչ միայն բնությունն ենք ավիրում, այլև բազմաթիվ կյանքեր վտանգում

Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անտառը ինքնահրկիզվել չի կարող, Ժողովուրդ ուշադիր եղեք, մի կայծից ոչ միայն բնությունն ենք ավիրում ու մեր շրջական, այլև բազմաթիվ կյանքեր վտանգում։ Մեր հրշեջներն ու բազմաթիվ աշխատակիցներ, համայնքների բնակիչներ իրենց կյանքը վտանգելով մասնակցում են հրդեհաշիջման աշխատանքներին։ Ու դա ինչ – որ մեկի անփութության ու անտարբերության… Read more »

Հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: 2017թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 12 :10-ին, Վեդիի հրշեջ փրկարարական ծառայությունից ահազանգ է եղել, որ նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» «Զիմնի» կոչվող… Read more »

Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

Օգոստոսի 13-ին, ժամը 10:00-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 78 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 122 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության թվով 60, անտառտնտեսության թվով 50 աշխատակից, «Ինտեր Ակվա» ձկնաբուծարանի աշխատակիցներ՝ ջրատարներով, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ՓԾ… Read more »

Երթևեկության նշանը փոխվել է

«Վարորդի ընկեր»  ՀԿ-ն վարորդներին տեղեկացնում է, որ Բաղրամյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում  4.1.1 նշանը՝ «Երթևեկությունն ուղիղ», հանել են։ «Մոտ մեկ շաբաթ սպասեցինք ՃՈ արձագանքին, սակայն այդպես էլ պաշտոնական ոչինչ չլսեցինք, դրա փոխարեն այսօր հայտնաբերեցինք որ նշանը չկա։ Ճշտել ենք ՃՈ-ից և «Սեքյուրիթի Դրիմ»-ից, նշանը իրենք են հանել։ Շնորհավորում եմ բոլորին, բայց սա մեր հիմնական պահանջը չէր։ Այն… Read more »

Նախարարի հրամանով հաստատվել են դասագրքերի օգտագործման դիմաց ֆինանսական ներդրման չափերը

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հուլիսի 28-ին հրաման է ստորագրել, որով սահմանվել են դպրոցական դասագրքերի օգտագործման դիմաց ֆինանսական ներդրման չափերը: Հրամանում նշվում է. «1. Սահմանել 2017-2018 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը` համաձայն հավելվածի: 2. 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների «Հայոց լեզու»,  «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» և «Հասարակագիտություն»… Read more »

Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են

Ժամը 08:00-ի դրությամբ դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը (5 հրշեջ-փրկարար), Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Հրդեհաշիջմանը մասնակցում են թվով 49 փրկարար: *** Ժամը 06։42-ին դեպքի վայր են մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի… Read more »

Քննարկվել է Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման հարցը

Օգոստոսի 9-ին Մեղրիում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ներկայացուցիչների միջև: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Երկկողմ հանդիպմանը քննարկվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագրի իրականացմանն ուղղված հետագա քայլերը, որը կվավերացվի ՀՀ ԱԺ կողմից: Առաջին… Read more »