Daily Archives: Շաբաթ, Օգոստոս 12, 2017

Ծառն ընկել է մեքենայի վրա, 2.4 միլիոն դրամի վնաս հասցրել, քաղաքապետարանը վնաս չի հատուցել

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը օգոստոսի 11-ին նոր որոշում է ընդունել, որով մերժվել է քաղաքացու կողմից կրած վնասը փոխահատել: Ներկայացնում ենք որոշումը ստորև. «.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը. Երևանի քաղաքապետին ուղղված Սերգեյ Թավաքալյանի 2017 թվականի հուլիսի 14–ի հ.Թ-1005 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն հարուցվել և իրականացվել է վարչական… Read more »

Հայտարարվել են բժշկական կենտրոններում շենքերի վերանորոգման նախագծման մրցույթներ

Հայտարարվել են բժշկական կենտրոններում արևային կայանների տեղադրման և շենքերի վերանորոգման նախագծման մրցույթներ. այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունը վերջին տարիներին իրականացրել է Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր: Ներկայումս դրամաշնորհային միջոցներից գոյացած խնայողությունների հաշվին նախարարությունը ձեռնամուխ է եղել… Read more »

Հայտնի է հրդեհի բռնկման պատճառը. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով և 297-ի 1-ին մասով, որով նախաքննությունն իրավականացվում… Read more »

Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Շահնազարյանը

Կառավարության օգոստոսի 10-ի նիստին Արմեն Շահնազարյանը գործադիր մարմնի որոշմամբ ազատվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այս պաշտոնը նա ստանձնել էր 2015 թվականից: Արմեն Շահնազարյանը ծնվել է 1978 թվականի հունվարի 16-ին, Երևանում: Կրթություն 1994-1999 թթ. – սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգայնագետ-պատմաբանի որակավորմամբ։ 1999-2002 թթ. – սովորել և ավարտել է Երևանի… Read more »

Դպրոցի բակում կատարված դանակահարության դեպքը բացահայտվեց

Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 10-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և գոտկային շրջանի կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել 2000 թ. ծնված Արման Մ.-ն և նույն թվականին ծնված Մորիս Խ.-ն: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Արման Մ.-ին, Մորիս Խ.-ին, ինչպես նաև նրանց տարեկից ընկերոջը՝ մեջքի շրջանում… Read more »

Վայոց Ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են

Օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտ գտնվող անտառում բռնկված հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը. տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը մեկնել է դեպքի վայր… Read more »

Քննարկվել են երկու նախարարությունների կառուցվածքային բարեփոխումները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել տնտեսական կառավարման համակարգի բարելավմանն ուղղված հերթական խորհրդակցությունը: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և «Արար» հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀ գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունների կառուցվածքային բարեփոխումներն ու առաջարկությունները, որոնք միտված են գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ համաձայն թիրախային չափորոշիչների: Առաջարկությունները մշակվել են՝ հաշվի առնելով նշված գերատեսչությունների ախտորոշման արդյունքները և ֆունկցիոնալ… Read more »

Հրամանատարական հավաքներ են անցկացվել

Համաձայն ՊԲ-ի 2017 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի` ՊԲ գումարտակների, ինչպես նաև հրետանային և ՀՕՊ դիվիզիոնների հրամանատարների ու նրանց տեղակալների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 7-ից 11-ը անց են կացվել հրամանատարական հավաքներ:  Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից: Կարևորելով նշված օղակի սպայակազմի դերը` վերջիններիս հետ համապատասխան պարապմունքներ է անցկացրել նաև ԱՀ ՊՆ,… Read more »