Daily Archives: Ուրբաթ, Օգոստոս 11, 2017

Եղանակը աստիճանաբար կզովանա

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում. «Օգոստոսի 5-9-ին Հայաստանում դիտվել է խիստ բարձր ջերմային ֆոն, 5 օր շարունակ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկը տատանվել է +40…+41 սահմաններում, օգոստոսի 7-ին Երևանի ցածրադիր գոտում հասնելով +41.8 աստիճանի: Այդ օրերին օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 5-7 աստիճանով:… Read more »

Արտավանի անտառի հրդեհը դեռ փորձում են մարել. հրդեհաշիջման համար ներգրավվել են շուրջ 250 մարդ, ռազմական ուղղաթիռ

Օգոստոսի 11-ի, ժամը 09:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ ներգրավված 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, Զինված ուժերի 100 զինծառայող, Ոստիկանության 73 աշխատակից:

Տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ

2017 թվականի օգոստոսի 18-ին ժամը 16:00-ին ՀՀ առողջապահության նախարարությունում (Կառավարության տուն 3) տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Քննարկելու են հետևյալ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հայտերը` «Մաստեր ֆարմ» ՍՊԸ, Ա/Ձ Վարդան Ալեքսանյան, Ա/Ձ Հասմիկ Սարգսյան, Ա/Ձ Սիրակ Քամալյան, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,… Read more »

2017 թվականի սեպտեմբերից 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր

2017 թվականի սեպտեմբերից Հայաստանում պարտադիր է դառնում 12-ամյա կրթությունը: 9-րդ դասարանից հետո աշակերտը կրթությունը պետք է շարունակի ավագ դպրոցում կամ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Վերոնշյալ թեմայով մամուլի ասուլիս էր հրավիրվել, որի բանախոսներն էին` ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը և ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը:… Read more »