Daily Archives: Ուրբաթ, Օգոստոս 11, 2017

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 12-ից 14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 12-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է… Read more »

Կապանում 4-ժամյա ջրանջատում կլինի

   «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 14-ին ժամը 10.00-14.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ Շահումյան փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net

Տղամարդուն 14 տարի ստրկության մեջ են պահել ադրբեջանաբնակ գյուղում

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քաղաքացուն Վրաստանի ադրբեջանաբնակ Սողանլուղ գյուղում աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքի առթիվ։ ՀՀ քննչական կոմիտեում իրականացված մամուլի մշտադիտարկման շրջանակներում մի քանի ինտերնետային տեղեկատվական հարթակներում արձանագրվել են հրապարակումներ՝ ՀՀ քաղաքացուն Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղում շահագործման ենթարկելու վերաբերյալ։ Ըստ հրապարակումների՝ 2017թ. հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ… Read more »

Գործարկվել է հասարակական տրանսպորտի բարեփոխումների transport.yerevan.am հանրային փոխգործակցության հարթակը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացվել է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների հանրային փոխգործակցության հարթակը՝ transport.yerevan.am կայքը։ Բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը խոսելով բարեփոխումների գործընթացի, հիմնական սկզբունքների և մասնագիտական խմբի աշխատանքի առանձնահատկությունների մասին՝ ընդգծել է գործընթացում հանրության հետ փոխգործակցության անհրաժեշտությունը և այս տեսանկյունից կարևորել հարթակի ստեղծումը: «Երևան քաղաքի համար… Read more »

Ամուսնու սպանության մեջ մեղադրվող կնոջ նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Մեղադրյալի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի… Read more »

Արտեմ Ասատրյանը կմեկնի արձակուրդ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նոր որոշում է ընդունել. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝ 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2017 թվականի օգոստոսի 14-24-ը ներառյալ։ 2. Արտեմ… Read more »

Ըստ հաղորդման` ՊԵԿ պաշտոնյան ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը

ՀՀ քաղաքացի Ա. Վ.-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակցի ապօրինի գործողությունների փաստով: Այսպես, Ա. Վ.-ն հաղորդմամբ հայտնել է, որ համապատասխան ընկերության հետ 14.07.2014թ.-ին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրով 67.000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա: Միաժամանակ Ա. Վ.-ն հայտնել է, որ թեև… Read more »

Վարչապետը մեկնում է արձակուրդ

Վարչապետ Կարեն Կարապետյանը օգոստոսի 10-ին նոր որոշում է ընդունել. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 6-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի` 2016-2017 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2017 թվականի օգոստոսի 15-18-ը ներառյալ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետին փոխարինելու է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության… Read more »

Ավարտվել է Երևանում 57-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակիչ, 1960թ. ծնված Արմեն Սուրմենելյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: 57-ամյա տղամարդու դին հայտնաբերվել էր 2017թ. հունվարի 20-ին` ժամը 20:55-ին,  Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում` կրծքվանդակի ձախ կեսի շրջանում… Read more »

Ներկայացել գնդապետ, վիճաբանել, հարվածներ հասցրել ոստիկանին

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից: Այսպես, նախաքննական նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, 2017թ. օգոստոսի 6-ին Երևան-Սևան ավտոմայրուղու տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության տեսուչ… Read more »

Առողջապահության ոլորտում հերթական օտպիմալացման արդյունքում կտնտեսվի 200 մլն դրամ

Առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումների և իրավական դաշտի ներդաշնակեցմամբ պայմանավորված գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Առավել որակյալ և մատչելի բուժսպասարկում ապահովելու համար ուսումնասիրվել է «Աշտարակի բժշկական կենտրոն», «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների, «Ուշիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՀՈԱԿ-ի և «Մեծ Պարնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը: Ուսումնասիրությունից պարզվել է, որ «Աշտարակի բժշկական կենտրոն»… Read more »

Ոստիկանությունը տարբեր մակարդակներում մեծ պատրաստակամություն է դրսևորում հանցագործին գտնելու համար

Գործարար և մարքետոլոգ Վահրամ Միրքայանը երեկ ահազանգել էր հանցագործության մասին. 20 տոննա ներկրված բանանի պահման համար նախատեսված թանկարժեք սառնարանների կոմպրեսատորների վրա գիշերը անհայտ անձիք ծծմբաթթու են լցրել՝  փորձելով բավականին լուրջ վնաս հասցնել: Այսօր Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փորձեմ ամփոփել երեկվա օրը։ Ոստիկանության փորձագիտական բաժնից եկան, հետազոտեցին, նմուշներ վերցրեցին, իրենց նախնական եզրակացությամբ էլ… Read more »