Daily Archives: Հինգշաբթի, Օգոստոս 10, 2017

Մշակվող հայեցակարգով մինչև 2036 թվականը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն անփոփոխ կմնա. նախարար

«Ե՞րբ են անդրադառնալու մինչև 2035 թվականի էներգետիկ զարգացման ծրագրին»,- այսօր դիմելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին հարցրեց գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանը: Նախարարը տեղեկացրեց 2017-2035 թվականի էներգետիկ զարգացման հայեցակարգը գործադիրի վերնական կներկայացվի մինչև սեպտեմբեր: Նրա խոսքրով՝ մինչ այս նույնպես քննարկվել է ծրագիրը կառավարության հետ, եղել են դիտողություններ, ուստի դրա վրա կատարվում են փոփոխություններ: Նա… Read more »

Նոր ՀԷԿ կկառուցվի

Կառավարությունն այսօր հաստատեց Լոռու մարզում, 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագիրը: «Այն իր տեսակի մեջ լինելով եզակի՝ ՀԷԿ-ը կառուցվում է հարյուրամյակի համար»,- որոշման նախագիծը գործադիրին ներկայացնելով ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Նրա խոսքերով՝ իրավական ակտի ընդունումը բխում է կառավարության վերջին… Read more »

Վարչապետի աշխատակազմը խնդիրներ է նկատել պետական հիմնարկներին հանձնված գույքի վարձակալության գործընթացում

Կառավարության աշխատակազմի ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրների պետական հիմնարկներին հանձնված գույքի վարձակալության տրամադրման կարգի և դրա կիրառման վերաբեյալ

Աշխատանքից ազատում՝ կառավարության նիստին

Կառավարության այսօրվա որոշմամբ Արմեն Շահնազարյանը կազատի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Գործադիրի նիստի օրակարգում այս որոշում ընդգրկված է որպես չզեկուցվող։ Իրավաբան.net  

Այսօրվանից երթևեկության նոր փոփոխություն «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօրվանից՝ օգոստոսի 10-ից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա ճանապարհահատվածներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային… Read more »