Daily Archives: Չորեքշաբթի, Օգոստոս 9, 2017

Քրեական գործ` դատավորների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ևս մեկ քրեական գործ է հարուցվել դատավորների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու  և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ: Այսպես, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ու նույն դատարանի դատավորի վերաբերյալ ծառայությունում քննվող քրեական գործով վկա, Մարտունի քաղաքի բնակիչ Մ. Ա.-ն հաղորդում է տվել, որ դատական կարգով համապատասխան ընկերության տարածքի մի մասը… Read more »

Դիտահորի կողքը փոս է առաջացել

Մանանդյան 26-ի դիմաց՝ երթևեկելի հատվածում, դիտահորի կողքը տևական ժամանակ է, ինչ փոս է առաջացել։ Բնակիչների խոսքերով՝ այն ակնհայտ վտանգ է սպառնում այս հատվածով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։ Մեզ նաև փոխանցեցին, որ մեկ անգամ փոսը փորձել են փակել բնակիչները՝ սեփական նախաձեռնությամբ, սակայն արդյունք չի տվել։ Իրավաբան.net

Այսօր մինչև 6 ժամ հոսանք չի լինի Երևանում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նար-Դոսի փ. 1, 4 շենքերը և 36, 36Ա, 39-51, 1-ին նրբ. 43-45 սեփական տները, Տիգրան Մեծի պող. 36Դ, 36Ե, 52, 53, 54, 54Ա, շենքերը, Տիգրան Մեծի նրբ. 3, 3Ա, 5 շենքերը,… Read more »

Պոլիտեխնիկական համալսարանի հրդեհը մարելու համար երկու մարտական հաշվարկ է մեկնել

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը, ԲՊԱՀՎԿՎ ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավճակի մոնիթորինգի բաժնի աշխատակիցները՝ ԲՊԱՀՎԿՎ պետ փ/ծ գնդապետ Ա.Դավթյանի գլխավորությամբ: