Daily Archives: Երեքշաբթի, Օգոստոս 8, 2017

ՊԵԿ-ից ազատվել է 9 ծառայող

2017 թվականի առաջին կիսամյակում 22 հարկային և մաքսային ծառայողներ ենթարկվել են տարբեր տեսակի կարգապահական պատասխանատվության:

ԱԺ-ում պաշտոնից ազատվել է պատգամավորի 131 օգնական

2017թ․ ընթացքում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում զբաղեցրած պաշտոնից ազատվել է 189 աշխատող, որից 131-ը՝ ԱԺ պատգամավորի օգնական։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։ Նրա փոխանցմամբ մինչ մայիսի 20-ից մինչև օգոստոսի 3-ն Ազգային ժողովի աշխատակազմում կատարվել են հետևյալ նշանակումները՝ Իրավաբան.net

Առողջապահության նախարարություն․ խուսափենք կոկսակի վիրուսից

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը:

ՊՆ-ն նախազգուշացնում է՝ սադրանքի պարագայում դիմելու է պատասխան կոշտ գործողությունների

Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել 13-ամյա երեխա։

Վարչապետի որոշմամբ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության հաստիքներ են կրճատվում

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ՝ օգոստոսի 7-ին նոր որոշում է ստորագրել՝ կրճատումներ իրականացնելով ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունում։

Սուտ մատնության դեպքերը կրկին աճել են. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների, այդ թվում` դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ Ս. Միքայելյանը ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել նախաքննական մարմնին: Մասնավորապես, պարզվել է, որ արձանագրությունում դրված ստորագրությունները պատկանում են Ս. Միքայելյանին: