Daily Archives: Չորեքշաբթի, Օգոստոս 2, 2017

Մինչև 16 տարեկան երեխայի հին նմուշի անձնագիր տրամադրելու համար արդյո՞ք պարտադիր է նրա ներկայությունը

Դիմումատուի հետ միաժամանակ երեխայի ներկայությունը անձնագրային ծառայությունում պահանջելը աշխատակցի համար կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետներն օգոստոսի 2-ին չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցի շրջանակում նրանք առանձնազրույցներ են ունեցել հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի և Տիգրան Մանուկյանի հետ: Վարդան Գերավետյանը, հացադուլով պայմանավորված, հրաժարվել է ընդունել բժշկի նշանակած դեղամիջոցը, իսկ Տիգրան Մանուկյանն առողջության հետ կապված գանգատներ չի ներկայացրել: Աշխատակազմի մասնագետներն ուսումնասիրել են նաև նրանց բժշկական փաստաթղթերը և պահման վայրի պայմանները: Այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները կապ են հաստատել նաև Վարդան Գերավետյանի պաշտպանի հետ: Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների պաշտպանությունն իրականացվում է հատուկ սկզբունքներով և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտական ուշադրության ներքո է: Իրավաբան.net