Daily Archives: Երեքշաբթի, Օգոստոս 1, 2017

Ոստիկանությունը որոնում է Շամիրամ գյուղում կատարված հանցագործության մեջ կասկածվողին

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներով պարզվել է այսօր Շամիրամ գյուղում կատարված հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը՝ Արամվիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թվականին ծնված Թելման Քալաշյան:

Զգալի բարձրացել է եվրոյի փոխարժեքը. ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ օգոստոսի 1-ի տվյալներով հաստատված տարադրամի փոխարժեքներ են. ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը 478.61, այն բարձրացել է 0.25 դրամով, եվրոյի փոխարժեքը բարձրացել է 4.17 դրամով՝ դառնալով՝ 565.48 դրամ, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը,  այն կազմում է 7.98 դրամ է: Իրավաբան.net

Ծեծ, բռնությամբ զուգորդված խուլիգանություն. մեղադրանք է առաջադրվել երեք անձի, այդ թվում` 2 ոստիկանի

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործով կատարված լրիվ, բազմակողմանի  և օբյեկտիվ նախաքննությամբ պարզվել է, որ 21.04.2017թ.-ին Ուռենի ռեստորանային համալիրի բակում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ քաղաքացի Արկադի Հովսեփյանի և նշված համալիրի գույքի պահպանությունն իրականացնող` ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության աշխատակից Արման Շարոյանի ու նրա եղբոր միջև: Հիշյալ… Read more »