Monthly Archives: Օգոստոս 2017

ԵՊՀ առաջին կուրսեցիներն ուսումնառության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող են ստանալ ԵՊՀ պորտալում առկա կայք-ուղեցույցից

«Կրթություն հանուն ապագայի. Առաջին կուրսեցու ուղեցույց» խորագիրը կրող ԵՊՀ պորտալի http://1course.ysu.am/ կայքը առաջին կուրսեցիներին հնարավորություն կտա առցանց ծանոթանալու անհրաժեշտ տեղեկատվությանը՝ բուհում սովորելու առանձնահատկություններին, ժամատախտակին, ուսանողական տարբեր նախաձեռնություններին, ուսանողական նպաստների ու կրթաթոշակների համակարգին և այլն: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից: Կայքում կարելի է գտնել նաև Մայր բուհի պատմության համառոտ ակնարկը, համալսարանի կառուցվածքը, ուսումնական գործընթացին, գիտական գործունեությանը, ուսանողական և… Read more »

Հանրային պաշտպանի գրասենյակը որակյալ և անվճար ծառայություն է ապահովում

Գորիսում կայացած հանդիպման ժամանակ Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանն անդրադարձել է նաև Պալատի կողմից ներդրված և իրականացվող անվճար իրավաբանական օգնության համակարգին: «Փորձեցինք զարգացնել Pro bono՝ անվճար իրավաբանական օգնության համակարգը: Մենք Երևանում յուրաքանչյուր հինգշաբթի բաց դռների օր ենք հայտարարել, ցանկացած քաղաքացի կարող է օգտվել այդ հնարավորությունից: Իրականացնում ենք դա Փաստաբանական դպրոցի հետ համատեղ: Մարզերում ենք… Read more »

Անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. 18+

Ոստիկանությունից հայտնում են, որ 2017 թ. օգոստոսի 31-ին, ժամը 11.50-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 35-40 տարեկան, անձը չպարզված տղամարդ՝ հասակը մոտ 160–170 սմ, նիհարավուն կազմվածքով, մարմնի վրա հայտնաբերվել են տարբեր դաջվածքներ: Հագին եղել է մուգ գույնի ջինսե տաբատ, սև կոշիկներ։ Անձի վերաբերյալ տեղեկություններ… Read more »

Աշխատել բարեխիղճ և կանխարգելել կոռուպցիան. դասընթաց հանրային ծառայողների համար

Բարեխղճության տարրերն են թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, կոմպետենտությունը, էթիկան և կոռուպցիայի կանխարգելումը: Իսկ կոռուպցիայի կանխարգելմանն համար պարտադիր են առաջին երեք պայմանների կատարումը. այս մասին այսօր հանրային ծառայողների համար նախատեսված սեմինարի ժամանակ նշեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ Մարատ Ատովմյանը: Հակակոռուպցիոն և բարեխղճության թեմաներով վերապատրասման դասընթացներն անցկացվեցին Երևանում աշխատող  համայնքային և քաղաքացիական ծառայողների խմբերի հետ: Մարատ Ատովմյանը միջազգային… Read more »

Մոսկվայում սեպտեմբերի 1-ին պատրաստվող ահաբեկչություն է կանխվել

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը սեպտեմբերի 1-ին մարդաշատ վայրերում նախապատրաստվող ահաբեկչություն է կանխել: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով ծառայության հանրային կապերի կենտրոնը: Ահաբեկչությունները պլանավորված են եղել Մոսկվայի Կենտրոնական Ասիայի հատվածում: Երկու ահաբեկիչներից մեկը պետք է սառը զենքով հարձակվեր, մյուսը՝ պայթեցներ ինքն իրեն: Գիտելիքի օրն այս տարի համընկնում է իսլամական մեծ տոնի՝ Կուբան բայրամին: Ինչպես նշել… Read more »

Պոկվել է ալյումինե շինսանդուղք. 5 հոգի մնացել է օդում կախված

Օգոստոսի 31-ին, ժամը 10:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շենգավիթ ԲԿ-ում շինարարական աշխատանքներ իրականացնելիս պոկվել է ալյումինե շինսանդուղքը և 3 աշխատակից մնացել է օդում կախված, կա ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Տարվում են աշխատանքներ քաղաքացիներին անվնաս իջեցնելու համար:… Read more »

Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումը փաստաբանի մասնագիտական գործունեության մի շարք երաշխիքների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվել է իրավական վերլուծություն, որն առնչվում է փաստաբանի մասնագիտական գործունեության մի շարք երաշխիքների՝ կապված քրեակատարողական հիմնարկ կամ դատարան փաստաբանի մուտք գործելու, զննության կամ խուզարկության պահանջի և իր վստահորդների շահերի պաշտպանությունն իրականացնելու հետ: Վերլուծությունն իրականացվել է հետևյալ իրավաչափ շահերի հաշվառմամբ. 1) փաստաբանի հեղինակությունն ու նրա մասնագիտական աշխատանքի արդյունավետությունը. 2) փաստաբան-վստահորդ արտոնյալ հաղորդակցության… Read more »

Հիմնանորոգվում է Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածը

Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 36-57-րդ կմ (Երևան-Սևան ուղղությամբ) և 64-57-րդ կմ (Սևան-Երևան ուղղությամբ) հատվածներում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։ Շինարարությունը նախատեսվում էր սկսել հուլիսից, սակայն, նկատի ունենալով զբոսաշրջային հոսքը և վարորդներին պատճառվող անհարմարությունը, աշխատանքների մեկնարկը տրվեց օգոստոսի 28-ին։ Շինաշխատանքներով պայմանավորված` այս հատվածներում երթևեկությունն այժմ սահմանափակված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Երթևեկը կազմակերպված է տվյալ ճանապարհահատվածի… Read more »