Monthly Archives: Հուլիս 2017

Արցախում ավտոմեքենան պայթել է ականի վրա

 Հուլիսի 27-ին ժամը 11:36-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:34-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի «Նովրուզլու» կոչվող տեղանքում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա: Պայթունի հետևանքով տուժածներ չկան: Ժամը 11:35-ին Մարտունու ՀՓՄ-ի 1 մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր և ավտոմեքենայով վարորդին և նրա երկու ուղևորներին տեղափոխել Մարտունի քաղաք: Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական… Read more »

Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը: Հուլիսի 27-ին կազմակերպված ընդունելությունների ընթացքում բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին վերապահված լիազորություններից դուրս հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ: Այս մասին հայտնում… Read more »

Վարչապետի որոշմամբ՝ աշխատանքային խմբի կազմը փոփոխվել է

Վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 27-ին որոշում է ընդունել՝ բազմաբնակարնային շենքների կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմի փոփոխության վերաբերյալ. «Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 5-ի «Բազմաբնակարան շենքերի կառավարման և համատիրությունների բնագավառում առկա խնդիրների կարգավորման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N… Read more »

Խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2017 ֆինանսական տարվա սկզբից հունվար-հունիս ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 24,469,362.5 հազար դրամ: Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 17-րդ… Read more »

Տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ

2017 թվականի օգոստոսի 3-ին ժամը 16:00-ին ՀՀ առողջապահության նախարարությունում (Կառավարության տուն 3) տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ: Այս մասին հայտնում են նախարարությունից: Քննարկելու են հետևյալ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հայտերը` «Նարեկացի դեղատուն» ՍՊԸ, «ԴՕԿՏՕՐ» ՍՊԸ, «Ավրորա-ֆարմ» ՍՊԸ, «Վ-Ֆարմ» ՍՊԸ, «Սուրբ Մարիամ» ՍՊԸ, «Մեփլ Լիֆս» հայ-կանադական ՀՁ բժշկական կլինիկա ՍՊԸ, «Բեգլարյան ԲԿ» ՓԲԸ, «Բյուրեղավանի… Read more »

Շտաբային զորավարժություններ են անցկացվել

Հուլիսի 25-27-ը պաշտպանության բանակում անց են կացվել համաբանակային շտաբային զորավարժություններ, որին մասնակցել են ՊԲ վարչությունը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարական կազմը, շտաբներն ու ղեկավարման մարմինները: Այս մասին հայտնում են ՊՆ-ից: ՊԲ տարվա պատրաստության պլանով նախատեսված զորավարժությունների նպատակն էր կատարելագործել բանակի ղեկավարման համակարգը, հրամանատարների ու շտաբների տեսական ու գործնական ունակությունները, նրանց պատրաստության և փոխգործակցության մակարդակը: Զորավարժությունների… Read more »

Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ է նշանակվել

Վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 26-ին որոշում է ընդունել. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 173-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ ու 9-րդ կետերը՝ Տիգրան Դավթյանին նշանակել Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ` 3 տարի ժամկետով»: Իրավաբան.net

Կհոսանքազրկվեն մի քանի փողոցներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 28-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ռոստոմի փ. 33-81, Քրիսափորի փ. 36-59; 2-րդ նրբ. 1-13 սեփական տները, Նար Դոսի փ. 36, 36Ա, 39-51; 1-ին նրբ. 43-51 սեփական տները, Տիգրան Մեծի պող. 52, 53, 54, 54Ա շենքերը,… Read more »