Monthly Archives: Հուլիս 2017

Ի՞նչ գույք և եկամուտներ ունի Սերգեյ Բագրատյանը

Սերգեյ Բագրատյանը այս տարվա մայիսի 18-ից ստանձնել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատը: Եվ այս պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել է. 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 2 հողամաս, 1 անավարտ շինություն, PORSCHE CAYENNE 3.6 մարդատար ավտոմեքենա, 200 միլիոն դրամ խնայողություն, 3 բաժնեմաս՝ 100 դրամ, 25 000 և 10000 դրամ արժողությամբ: Պաշտոնը ստանձնելու պահին նա որևէ եկամուտ չի… Read more »

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ այսօրվանից

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով՝ այսօրվանից՝ հուլիսի 1-ից Երևանի Գայի պողոտա-Թևոսյան փողոց-Բադալ Մուրադյանի փողոց շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում

Հունիսի 28-ից հանրային քննարկման է ներկայացվել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է` 1) տնտեսավարողների կողմից փաստաթղթերը կնքված ներկայացնելու պահանջի վերացման նպատակով համապատասխան փոփոխությունների իրականացում, 2) հստակեցնել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ ֆիզիկական անձանց կողմից ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխմանը, մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության… Read more »

ԱԺ-ն այս տարի 97 միլիոն դրամի բենզին է գնել

Ազգային ժողովի աշխատակազմն  այս տարվա հունվարի 11-ին պայմանագիր է կնքել «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ՝ վառելիքի ձեռքբերման համար: Ըստ պայմանագրի՝ մեկ տարվա կտրվածքով մատակարարվելու է 280 հազար լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզին և 30 հազար լիտր՝ «Սուպեր» տեսակի բենզին: «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը ձեռք է բերվում 305 դրամով, իսկ «Սուպեր» տեսակինը՝ 390 դրամով:  Ընդհանուր առմամբ, այս… Read more »

Անձնական տվյալների հրապարակումը լի է վտանգներով

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է. «Մի հրապարակեք անձնական տվյալներ սոցիալական ցանցերում: Անձնական տվյալների մանրամասներ հրապարակելը կարող է օգնել կիբերհանցագործներին փնտրել ու գտնել ձեր մասին ֆինանսական տեղեկություններ։ Նույն պատճառով ստուգեք նաև, թե ինչեր են ձեր երեխաները հրապարակում սոցիալական ցանցերում՝ համոզված լինելու համար, որ չկան այնպիսի մանրամասներ (տան հասցե, ինչ սեփականություն ունեք, որտեղից եք գնումներ կատարում), որոնք… Read more »

Ավտովթար Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին

ուլիսի 1-ին, ժամը 07:33-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով կա 2 զոհ և 7 տուժած: Տուժածներից 5-ը տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, իսկ 2-ը Վայքի ԲԿ-ից տեղափոխվում են Երևան:… Read more »

Համալսարանի ռեկտորը՝ ամբաստանյալի աթոռին

Ամբաստանյալի աթոռին է հայտնվել Երևանի «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան»-ի ռեկտրո Լարիսա Համբարձումյանը: Գործը քննվում է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լարիսա Համբարձումյանը հանդիսանալով «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավար, նույն համալսարանի ռեկտոր, իրականացնելով կարգադրիչ և այլ կառավարչական գործառույթներ և… Read more »

Մեկ ամբողջ օր ջուր չի լինելու

  «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արշալույս» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի` Մրգաստան, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Խորոնք, Արտիմետ, Գեղակերտ, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս  գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net

Դադարեցվել է մաքսային փոխադրողի գործունեության լիցենզիան

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը մարտի 27-ին հրաման է ստորագրել. «Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ԿԱ ՊԵԿ կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 37-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթները՝ Հրամայում եմ` 2017 թվականի մարտի 27-ից դադարեցված համարել «ԷԼԻՏ… Read more »

Ի՞նչ եկամուտներ և գույք ունի ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը

54-ամյա Արմենուհի Կյուրեղյանը Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը ստանձնել է մայիսի 18-ին: Այդ պահի դրությամբ նա հայտարարագրել է. 2 բնակարան, 1 հողամաս, 600 հազար դրամ՝ աշխատավարձից ստացված եկամուտ: Նա ծնվել է 26.08.1963 թ-ին Վանաձորում: Ամուսնացած է, ունի երեք երեխա` մեկ տղա և երկու աղջիկ: Ավարտել է թիվ 13 միջնակարգ դպրոցը 14 տարեկանում` գերազանցության ատեստատով: Ընդունվել և կարմիր… Read more »