Monthly Archives: Հուլիս 2017

Գիտությունների ազգային ակադեմիային գումար է հատկացվել

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 30-ին որոշում է ընդունել՝ գիտությունների ազգային ակադեմիային գումար տրամադրելու վերաբերյալ. «Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարինյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար` Հայաստանի Հանրապետության… Read more »

Նախագահը մասնակցել է դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր գլխավոր դատախազությունում մասնակցել է դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է միջոցառմանը մասնակցող դատախազներին և դատախազության բոլոր աշխատակիցներին, մասնագիտական տոնի առթիվ նաև մի խումբ անձանց պարգևատրել պետական բարձր պարգևներով և շնորհել բարձրագույն դասային աստիճաններ: Իր շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է կառավարման նոր համակարգի և պետական իշխանության մարմինների նոր հարաբերակցության պայմաններում… Read more »

Հայկ Ասլանյանին՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի համաձայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Ջիվանի Ասլանյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Իրավաբան.net

Պարգևատրումներ՝ Մխիթար Գոշի մեդալով

Սերժ Սարգսյանը Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արտակ Գագիկի Հարությունյանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով: Մեկ այլ հրամանագրի համաձայն Գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Գևորգ Սուրենի Բողդասարյանը պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով: Իրավաբան.net

Սիսակ Խաչատրյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սիսակ Ժորժիկի Խաչատրյանին

Ամբաստանյալները դատարան չէին բերվել

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության 6-րդ բաժնի նախկին պետ Արամ Հովսեփյանի, պետի տեղակալ Գագիկ Մազմանյանի ու երկու աշխատակիցների գործով դատավարությունը: Սակայն նիստը հետաձգվեց: Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հայտնեց, որ այսօր «Սասնա ծռերի» քրեական գործով դատավարությանը ամբաստանյալների ներկայությունն ապահավելու հետևանքով ոստիկանության ուղկեցող գումարտակի գերծանրաբենռվածության պատճառով… Read more »

«Ավիաուսումնական կենտրոն»-ը հայտարարում է ընդունելություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ պետական քոլեջը հայտարարում է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելություն` հետևյալ մասնագիտություններով.

Քրեական գործ` մաքսային տեսուչի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և կեղծիք կատարելու փաստերով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակցի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերի հիման վրա: Այսպես, համաձայն նյութերով ձեռք բերված տվյալների, 2017 թվականի մարտի 3-ին`  «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման աշխատանքները կազմակերպող  և համակարգող հանձնաժողովի անդամների կողմից կատարված հաշվառումից հետո, ոչնչացման նպատակով համապատասխան գործարան է տեղափոխվել դեղորայքի 21… Read more »