Monthly Archives: Հուլիս 2017

«Ինտերնետ ռոմինգում» փաթեթի սակագները նվազել են

Ucom-ի այն բաժանորդները, ովքեր ամառվա արձակուրդը պատրաստվում են վայելել Վրաստանում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում կամ Եվրոպայում, կարող են ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» փաթեթներն արդեն ավելի մատչելի սակագներով: Օրինակ՝ 100 ՄԲ փաթեթն ակտիվացնելու համար Ucom շարժական կապի բաժանորդները կվճարեն 2500 դրամ նախկին 3900-ի փոխարեն, 300 ՄԲ փաթեթը կարժենա 6500 դրամ նախկին 8900-ի փոխարեն, իսկ ամենածավալուն՝ 1 ԳԲ փաթեթը հնարավոր… Read more »

Փոփոխություններ «ՎիվաՍել-ՄՏՍ բոնուս» ծրագրով տրամադրվող նվերների ցանկում

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ից տեղեկացնում են, որ 2017թ. օգոստոսի 1-ից «ՎիվաՍել-ՄՏՍ բոնուս» ծրագրով առաջարկվող հետևյալ նվերներն արխիվացվելու են և այլևս հասանելի չեն լինելու ակտիվացման համար: Նվերի համար Նվեր Պահանջվող միավորներ 2 1 շաբաթվա ընթացքում գիշերային ժամերին անսահմանափակ թվով ներցանցային զանգեր կատարելու հնարավորություն 450 5 1 օրանսահմանափակ թվով ներցանցային զանգեր կատարելու հնարավորություն 100 8 100 ներցանցային SMS 150  … Read more »

Լիլիթ Գալստյանը նշանակվել է հասարակայնության հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար

Լրատվական դաշտում երկար տարիների փորձ ունեցող Լիլիթ Գալստյանը նշանակվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հասարակայնության հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար: Լիլիթ Գալստյանը ծնվել է 1974 թվականի մարտի 16-ին, Երևանում: Կրթություն 1991-1996թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ Աշխատանքային փորձ 1998-2002 «Հայոց Աշխարհ» օրաթերթ 1998-2004  Միաժամանակ համագործակցել է տարբեր հեռուստաընկերությունների հետ՝ որպես «Քրեական պատմություններ» հաղորդաշարի, «Հայոց… Read more »

Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2017 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՍՊ ընկերությանը պատկանող, Դեբեդ գետի վրա տեղակայված Շնողի ջրատար հանգույցի դարպասի  բացման արդյունքում, տեխնիկայի անվտանգության կամ աշխատան­քի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու ան­ձի կող­մից դրանց խախտելու… Read more »

Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել վերջինիս կնոջը, որդին ազատվել է արգելանքից

Հ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում՝ պարզվել են Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել վերջինիս կնոջը, ինչպես նաև որդուն արգելանքից ազատելու որոշում է կայացվել: 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի… Read more »

Կադրային փոփոխություններ ԱԻՆ-ում. նշանակումներ և կոչումների շնորհում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ ՀՀ ԱԻՆ ՓԾ Ծառայության կազմակերպման վարչությունում, Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդան քաղաքի և Երևանի փրկարարական վարչության Կենտրոն բաժնի հրշեջ-փրկարարական ջոկատներում: Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնի բուժկանխարգելման բաժնի պետ Լևոն Գրիգորյանին և ՀՀ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ… Read more »

Ուսման հրավեր Լեհաստանից

Լեհաստանի Սլուպսկ քաղաքի Պոմորսկի ակադեմիան հայտարարում է ընդունելություն օտարերկրյա քաղաքացիների համար: Առավել մանրամասն ընդունելության պայմաններին, վարձավճարին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ կից ներկայացված նյութերից: Այս մասին հայտնում են ԿԳՆ-ից: Մանրամասներն՝ այստեղ: Իրավաբան.net

ԿԲ-ն հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Տնտեսագիտության մագիստրոս» ծրագրի և Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողներին ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ անվան կրթաթոշակ նշանակելու համար: Իրավաբան.net

Խորհրդակցություն ՊՆ վարչական համալիրում

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 29-ին կայացել է խորհրդակցություն, որը վարել է ՀՀ զինված ուժերի գխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ Քննարկված հարցերի թվում առավել ուշադրություն է դարձվել շահագործվող տեխնիկայի արդյունավետ սպասարկման խնդիրներին: Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը զորամիավորումների և զորամասերի հրամանատարների սպառազինության գծով տեղակալներին տվել է համապատասխան հանձնարարականներ։ Իրավաբան.net

Վարդան Արամյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակին

Հուլիսի 28-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի հետ: Հանդիպման ընթացքում նախարար Արամյանը անդրադարձել է ԵՆԲ-ի հետ ներկա համագործակցությանը և կարևորել է, մասնավորապես, ԵՆԲ աջակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման, կոշտ թափոնների կառավարման ոլորտներում, պատրաստակամություն է հայտնել հետագա համագործակցության ընդլայնման և խորացման վերաբերյալ: Նախարարը նաև ներկայացրել է Հայաստանի տնտեսական… Read more »