Daily Archives: Շաբաթ, Հուլիս 29, 2017

ԿԲ-ն հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Տնտեսագիտության մագիստրոս» ծրագրի և Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողներին ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ անվան կրթաթոշակ նշանակելու համար: Իրավաբան.net

Խորհրդակցություն ՊՆ վարչական համալիրում

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 29-ին կայացել է խորհրդակցություն, որը վարել է ՀՀ զինված ուժերի գխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ Քննարկված հարցերի թվում առավել ուշադրություն է դարձվել շահագործվող տեխնիկայի արդյունավետ սպասարկման խնդիրներին: Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը զորամիավորումների և զորամասերի հրամանատարների սպառազինության գծով տեղակալներին տվել է համապատասխան հանձնարարականներ։ Իրավաբան.net

Վարդան Արամյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակին

Հուլիսի 28-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի հետ: Հանդիպման ընթացքում նախարար Արամյանը անդրադարձել է ԵՆԲ-ի հետ ներկա համագործակցությանը և կարևորել է, մասնավորապես, ԵՆԲ աջակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման, կոշտ թափոնների կառավարման ոլորտներում, պատրաստակամություն է հայտնել հետագա համագործակցության ընդլայնման և խորացման վերաբերյալ: Նախարարը նաև ներկայացրել է Հայաստանի տնտեսական… Read more »

7 օր առաջնագծում

Հուլիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 180 անգամ՝ շփման գծի հյուսիսային ուղղությամբ, հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաև 60 միլիմետրանոց ականանետեր: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն… Read more »

Վարչապետի գլխավորությամբ Վայոց ձորի մարզում քննարկվել են տարբեր ոլորտներում կատարված աշխատանքներն ու հետագա ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 28-ին Սյունիքի մարզից ուղևորվել է Վայոց ձոր, որտեղ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու հետագա անելիքները: Ներկայացնելով Վայոց ձորի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և հիմնական ցուցանիշները՝ մարզպետ Հարություն Սարգսյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը… Read more »

Օդի միջին օրական ջերմաստիճանն բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 30-ից օգոստոսի 03-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38…+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը սպասվում է առանց տեղումների… Read more »

Թրաֆիքինգի դեմ պայքարը արդյունավետ դարձնելու նպատակով մշակվել են ենթաօրենսդրական ակտեր

Վերջին երկու տարիների ընթացքում  թրաֆիքինգի դեմ պայքարի բնագավառում Հայաստանում զգալի աշխատանք է կատարվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 28-ին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Էլեոնորա Վիրաբյանը: Ըստ տիկին Վիրաբյանի, ի հայտ եկած փաստերով, մեծ թիվ են կազմել հատկապես աշխատանքային շահագործման դեպքերը՝ ընդհուպ ընտանիքներով: «Կանանցից և տղամարդկանցից զատ՝ թրաֆիքինգի… Read more »

Ի՞նչ կենսագրություն ունի Տիգրան Դավթյանը

Հուլիսի 26-ի որոշմամաբ վարչապետը Տիգրան Դավթյանին 3 տարի ժամկետով նշանակել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ: Տիգրան Մավրի Դավթյանը ծնվել է 1961 թ-ի հունիսի 4-ին Երևանում: Կրթություն 1978-1981 թթ. սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետում, 1981 թ.-ից ուսումը շարունակել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանիտնտեսագիտական ֆակուլտետում, 1984 թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը` տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ։… Read more »

8 ժամ ջուր չի լինի

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 31-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կապան քաղաքի՝ Դավիթ-Բեկ, Ռաֆայել Մինասյան թաղամասերի, Լեռնագործների և Սպանդարյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net