Daily Archives: Շաբաթ, Հուլիս 29, 2017

Նոր զարգացումներ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրինագծի շուրջ

  «Կրոնի և իրավունքի կենտրոն» գիտահետազոտական ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ներկայումս լրամշակման փուլում է գտնվում «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հունիսի 1-ին ներկայացվել էր Արդարադատության նախարարության կողմից։ Դեռևս հունիսի 16-ին կայացած առաջին հանրային քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ փորձագետների բարձրաձայնած գլխավոր հայեցակարգային… Read more »

Արցախյան հերոսը դատապարտվել է՝ հիվանդության պատճառով ծառայության չներկայանալու համար

Ապրիլյան պատերազմի հերոս 24-ամյա  Վլադիմիր Մանուկյանը, ով նախորդ տարվա ապրիլին մասնակցել է պատերազմական գործողություններին, վիրավորվել ու մարտական շոկի հետևանքով լուրջ առողջական խնդիրներ ձեռք բերել, դատարանի կողմից ազատազրկման է դատապարտվել: Ավագ լեյտենանտ Վլադիմիր Մանուկյանի մասին ավելի վաղ  Իրավաբան.net-ը գրել է: Ապրիլի 30-ին մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ձեռքի դաստակային հատվածում հրազենային միջանցիկ վիրավորում է ստացել, երբ փորձելիս է եղել… Read more »

Նոր ծառայություն «Ռոումինգ փաթեթ»

Beeline-ը ներկայացնում  է «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար: Ծառայությունը գործում է «Եվրոպա» և «Հյուսիսային Ամերիկա և Ավստրալիա» սակագնային գոտիների բոլոր երկրներում, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, Բրազիլիայում, Եգիպտոսում, Թայլանդում, Իսրայելում, Չինաստանում, Թուրքիայում: Օգտվե՛ք Ինտերնետից՝ 1 ՄԲ-ի համար վճարելով ընդամենը 25 դրամ, իսկ 1 րոպեի արժեքն է 125 դրամ: Իրավաբան.net

«Ինտերնետ ռոմինգում» փաթեթի սակագները նվազել են

Ucom-ի այն բաժանորդները, ովքեր ամառվա արձակուրդը պատրաստվում են վայելել Վրաստանում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում կամ Եվրոպայում, կարող են ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» փաթեթներն արդեն ավելի մատչելի սակագներով: Օրինակ՝ 100 ՄԲ փաթեթն ակտիվացնելու համար Ucom շարժական կապի բաժանորդները կվճարեն 2500 դրամ նախկին 3900-ի փոխարեն, 300 ՄԲ փաթեթը կարժենա 6500 դրամ նախկին 8900-ի փոխարեն, իսկ ամենածավալուն՝ 1 ԳԲ փաթեթը հնարավոր… Read more »

Փոփոխություններ «ՎիվաՍել-ՄՏՍ բոնուս» ծրագրով տրամադրվող նվերների ցանկում

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ից տեղեկացնում են, որ 2017թ. օգոստոսի 1-ից «ՎիվաՍել-ՄՏՍ բոնուս» ծրագրով առաջարկվող հետևյալ նվերներն արխիվացվելու են և այլևս հասանելի չեն լինելու ակտիվացման համար: Նվերի համար Նվեր Պահանջվող միավորներ 2 1 շաբաթվա ընթացքում գիշերային ժամերին անսահմանափակ թվով ներցանցային զանգեր կատարելու հնարավորություն 450 5 1 օրանսահմանափակ թվով ներցանցային զանգեր կատարելու հնարավորություն 100 8 100 ներցանցային SMS 150  … Read more »

Լիլիթ Գալստյանը նշանակվել է հասարակայնության հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար

Լրատվական դաշտում երկար տարիների փորձ ունեցող Լիլիթ Գալստյանը նշանակվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հասարակայնության հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար: Լիլիթ Գալստյանը ծնվել է 1974 թվականի մարտի 16-ին, Երևանում: Կրթություն 1991-1996թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ Աշխատանքային փորձ 1998-2002 «Հայոց Աշխարհ» օրաթերթ 1998-2004  Միաժամանակ համագործակցել է տարբեր հեռուստաընկերությունների հետ՝ որպես «Քրեական պատմություններ» հաղորդաշարի, «Հայոց… Read more »

Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2017 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՍՊ ընկերությանը պատկանող, Դեբեդ գետի վրա տեղակայված Շնողի ջրատար հանգույցի դարպասի  բացման արդյունքում, տեխնիկայի անվտանգության կամ աշխատան­քի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու ան­ձի կող­մից դրանց խախտելու… Read more »

Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել վերջինիս կնոջը, որդին ազատվել է արգելանքից

Հ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում՝ պարզվել են Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել վերջինիս կնոջը, ինչպես նաև որդուն արգելանքից ազատելու որոշում է կայացվել: 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի… Read more »

Կադրային փոփոխություններ ԱԻՆ-ում. նշանակումներ և կոչումների շնորհում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ ՀՀ ԱԻՆ ՓԾ Ծառայության կազմակերպման վարչությունում, Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդան քաղաքի և Երևանի փրկարարական վարչության Կենտրոն բաժնի հրշեջ-փրկարարական ջոկատներում: Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնի բուժկանխարգելման բաժնի պետ Լևոն Գրիգորյանին և ՀՀ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ… Read more »

Ուսման հրավեր Լեհաստանից

Լեհաստանի Սլուպսկ քաղաքի Պոմորսկի ակադեմիան հայտարարում է ընդունելություն օտարերկրյա քաղաքացիների համար: Առավել մանրամասն ընդունելության պայմաններին, վարձավճարին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ կից ներկայացված նյութերից: Այս մասին հայտնում են ԿԳՆ-ից: Մանրամասներն՝ այստեղ: Իրավաբան.net