Daily Archives: Երեքշաբթի, Հուլիս 25, 2017

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ կլինի

2017թ օգոստոսի 3-ին ժամը 17.00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը: Այս մասին հայտնում են նախարարությունից: Իրավաբան.net

Ապոստիլի ձևաթուղթն այսուհետ կտրամադրվի անգլերենով

2017 թվականի հուլիսի 22-ից ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող միջազգային վավերացման (ապոստիլ) ձևաթուղթը կտրվի միայն անգլերենով: Այս մասին հայտնում են նախարարությունից: «ՀՀ արդարադատության նախարարի 2000 թվականի օգոստոսի 10-ի թիվ 521 հրամանում փոփոխություններ կատարելու մասին» 334-Ն հրամանով կատարված այս փոփոխության արդյունքում քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի նյութական և ժամանակային լրացուցիչ ռեսուրսներ ծախսել և հայալեզու ձևաթուղթը տալ… Read more »

Բացահայտվել է Երևանում 3 անձի դանակահարությունը

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ջուղայի փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում:

Այսօր հոսանք չի լինի Երևանի և մարզերի մի շարք փողոցներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 25-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ տարածքներ կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Շիրազի փ. 6, 8, 10, 12, 14 շենքերը, Քրիստափորի փ. 36-59, 69, 71, 75-190, 98, 100, 102; 2-րդ նրբ. 1-13; 3-րդ նրբ. 1-20 սեփական տները, Ռոստոմի փ. 33-81… Read more »