Daily Archives: Երկուշաբթի, Հուլիս 24, 2017

Տատանումներ տարադրամի փոխարժեքում. ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ հուլիսի 24-ի տվյալներով հաստատված տարադրամի փոխարժեքներ են. ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը 478.85, այն բարձրացել է 0.03 դրամով, եվրոյի փոխարժեքը բարձրացել է 0.51 դրամով՝ դառնալով՝ 558.10 դրամ, ռուբլու փոխարժեքը նվազել է 0.15 դրամով,  այն կազմում է 7.99 դրամ: Իրավաբան.net

Քաղաքապետն անդրադարձել է ստորգետնյա և վերգետնյա անցումների շահագործման խնդրին

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մայրաքաղաքի ստորգետնյա և վերգետնյա հետիոտնային անցումների շահագործման ու պահպանման խնդրին:

Դավթաշենի կամրջից վայր է ընկել և մահացել 13 տարեկան անչափահաս. Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ուղարկել Տարոն Մարգարյանին

Ի պատասխան միջնորդագրի՝ Երևանի քաղաքապետարանից ստացվել է պատասխան, որ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նշված հարցը անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ քննարկելու, ինչպես նաև միջազգային փորձն ուսումնասիրելու նպատակով:

Սայլը տեղից գրեթե չի շարժվում․ Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է կիսակառույց շինություններին և քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու նպատակով տարիներ առաջ տրամադրված այն տարածքների խնդրին, որտեղ դեռևս չեն մեկնարկել ստանձնած պարտավորությունների համաձայն ներդրումային ծրագրերի իրականացումը: «Մենք պարբերաբար անդրադառնում ենք այս խնդիրներին, սակայն սայլը տեղից գրեթե չի շարժվում: Եվ բնական է, որ նման իրավիճակը մեզ չի կարող… Read more »

Ջուր չի լինի Եղեգնաձորում

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հուլիսի 27-ից նոր ջերմային ալիք. «Հիդրոմետ»

Հուլիսի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 19-24 մ/վ արագությամբ: 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: