Daily Archives: Կիրակի, Հուլիս 23, 2017

ՀՀ ՊՆ զորամասերից մեկում կրտսեր սերժանտի դի է հայտնաբերվել

Ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ): Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարություն Իրավաբան.net

Այս տարի ԵՊՀ է ընդունվել 2545 դիմորդ

Իսկ ամենաշատ թվով դիմորդները եղել են «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Միջազգային հարաբերություններ», «Իրավագիտություն» մասնագիտությունների գծով:

Արդյո՞ք գործուղման հետ կապված ծախսեր հանդիսանում են աշխատավարձ

Թիվ ԵԷԴ/3838/02/14 քաղաքացիական գործով 2016 թվականի հուլիսի 22-ին կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է հայտնել գործուղման հետ կապված ծախսերի առանձնահատկությունների և դրանց՝ աշխատավարձին հավասարեցված վճարներից տարբերությունների վերաբերյալ։

Երևանում վերելակի ճոպանները պոկվել են. ահազանգ

Փրկարարները վերելակից դուրս են բերել 1951 թ. ծնված Ա. Բ.-ին: Տուժածներ չկան: Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը վերելակից դուրս բերված քաղաքացիներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Հրդեհ Երևանում. դեպքի վայր Է մեկնել երեք մարտական հաշվարկ

Հուլիսի 23-ին, ժամը 12:29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Քուչակի փողոցի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից փայտի արտադրամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:41-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Իրավաբան.net

Ջրային ոլորտի սակագները որոշելիս պետք է կազմակերպվեն հանրային քննարկումներ

Ուժի մեջ  է մտել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոր որոշումը, որը վերաբերու է ջրային ոլորտում սակագների սահմանման և վերանայման կարգին: Որոշմամբ հստակեցվում է, որ սակագները որոշելիս հարկավոր է հանրային քննարկումներ իրականացնել «սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և շահագրգիռ այլ կողմերի»հետ, մասնավորապես ասվում է. «2) մինչև սակագների սահմանման (վերանայման) մասին որոշման նախագիծը Հանձնաժողովի նիստին ներկայացնելու… Read more »

Հուլիսի 24-ն աշատանքային օր է

Այսօր՝ հուլիսի 23-ին նշվում է Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը,որը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, իսկ երկուշաբթի օրը, այսինքն՝ հուլիսի 24-ին կլինի մեռելոց։ Մինչ այս կառավարությունը ավանդույթ էր ձևավորել մեռելոցները համարել ոչ աշխատանքային, սակայն այս անգամ նման որոշում չկայացրեց: Թեև առ այսօր համացանցում քննարկվում է հավանականությունը, որ վաղը կլինի ոչ աշխատանքային, սակայն պետք է արձանագրենք, որ… Read more »

Վագոն տնակն ամբողջությամբ այրվել է

Հուլիսի 23-ին, ժամը 03:42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր-Գեղի գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:20-ին, մարվել՝ 05:42-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն տնակը (մոտ 21 քմ): Իրավաբան.net