Daily Archives: Շաբաթ, Հուլիս 22, 2017

Հարուցվել է քրեական գործ՝ Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 9-ամյա աղջիկ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի Մ-2 ավտոմայրուղու 307-րդ կմ հատվածում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհի երթևեկելի գոտում՝ համընթաց աջ ուղեմասում, վրաերթի է ենթարկել 2008թ. ծնված, Կապան քաղաքի բնակչուհուն, որի արդյունքում ստացած… Read more »

Կանխատեսվում է մինչև +38…+40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 23-27-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38…+40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի… Read more »

Մի շարք լիցենզիաներ ուժը կորցրած են ճանաչվել

Կենտրոնական բանկի խորհուրդն իր հուլիսի 21-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ուժը կորցրած է ճանաչել «ՎԱՂԱՐՇ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ փոխանակման կետի թիվ 779/2, Ա/Ձ Անուշ Զաքարյան փոխանակման կետի թիվ 633/1 և «Սաբ Տրաստ» ՍՊԸ փոխանակման կետի թիվ 693/1 լիցենզիաները: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից: Իրավաբան.net

Arlis.am-ի բառային որոնման համակարգը դադարել է աշխատել

Իրավաբան Վահագն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում կարևոր խնդիր է բարձրացնում. «Շատ կարևոր ծանուցում` Arlis.am կայքից օգտվողների ու դատական նախադեպերն Arlis-ով որոնողների համար: Arlis-ը որոշել ա փոխել դատական նախադեպերի տեղադրման եղանակը, ու արդյունքում ստացվել ա էնպես, որ նոր տեղադրված նախադեպերի մեջ բառային որոնումը արդեն չի աշխատում: Որ երկար չբացատրեմ, Arlis-ով բացեք օրինակ թիվ ԵԿԴ/0556/02/14 որոշումը, ու… Read more »

Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները 2017թ. 1-ին կիսամյակում

Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի՝ 2017թ. 1-ին կիսամյակում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 9.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 121.000 կրակոց:   Բացի հրաձգային զինատեսակներից, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև <<SPIKE>>  հակատանկային կառավարվող հրթիռ (3 արկ), TR-107 տիպի համազարկային հրթիռային… Read more »

Էդմոն Մարուքյանն այցելել է Հրաչյա Հարությունյանին

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն այսօր տեսակցել է Ռուսաստանից հուլիսի 20-ին Հայաստան տեղափոխված դատապարտյալ Հրաչյա Հարությունյանին. այս մասին պատգամավորը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Հրաչյա Հարությունյանին, որն արդեն երկու օր է ՌԴ Տամբովի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։ Այս պահին Հրաչյա Հարությունյանն իր ունեցած առողջական խնդիրների… Read more »

Հայաստանի և Չեխիայի արդարադատության նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Պրահայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի 21-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարար Ռոբերտ Պելիկանի հետ։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, անդրադարձել են երկու երկրների  դատաիրավական համակարգերին և իրավական փոխօգնությանը վերաբերող խնդիրներին։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այցելել է նաև Չեխիայի պրոբացիայի և միջնորդության ծառայություն,… Read more »

7 օր առաջնագծում

Հուլիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հիմնականում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Այս մասին հայտնում են ԱՀ ՊԲ-ից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: Իրավաբան.net

Կապանում բացվել է ակնաբուժական կենտրոն

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) նախաձեռնությամբ Կապանում այսօր բացվել է ակնաբուժական նոր կենտրոն։ Հանդիսությանը մասնակցել են ՀԱՆ-ի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը, ԱՄՆ-ից ժամանած անվանի ակնաբույժեր և ՀԱՆ-ի բարերարներ, ինչպես նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, հանրապետության առաջատար ակնաբժական կենտրոնների ներկայացուցիչներ, սյունեցիներ։ «2005 թվականից Հայկական ակնաբուժության նախագծի  Աչքի շարժական հիվանդանոցը երկու տարին մեկ անգամ այցելել է Սյունիք և մարզի… Read more »

12 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 25-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի՝ Թամանցիների, Տեր-Առաքելյան, Մուրացանի, Գլաձորյան, Զորավար Վարդանի, Բաղդասարյան փողոցների և նրբանցքների, Նոր ավան թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net