Daily Archives: Ուրբաթ, Հուլիս 21, 2017

ՊԵԿ-ը ներդրել է մաքսային հայտարարագրման ավտոմատ ծրագիր մուտք գործելու համակարգ

Պետական եկամուտների կոմիտեն մաքսային ընթացակարգերի ավտոմատացման և դյուրինացման նպատակով հունիսի 17-ից գործարկել է էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը:  Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: ՊԵԿ Արարատյան-մաքսատուն վարչության մաքսային ձևակերպումների թիվ 1 բաժնի պետ Լևոն Ղամբարյանի խոսքով՝ նոր համակարգն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող,… Read more »

Ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի աշխատակցուհին՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց փոխադրելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին, կոչումով՝ արդարադատության ենթասպա՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց փոխադրելու կասկածանքով։ Հուլիսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՔԿ հիմնարկի զննումների համար նախատեսված սենյակում նույն հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության… Read more »

Առողջապահության նախարարությունը քաղաքացիներին՝ խուսափեք սննդային թունավորումներից

Շոգ եղանակին նպաստավոր պայմաններ են ստեղծվում վարակիչ հիվանդություններ փոխանցողների բազմացման և արտաքին միջավայրում պահպանման համար: Միաժամանակ, սննդային թունավորումների առաջացման տեսանկյունից վտանգավոր է արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, մանկական սնունդ, չփաթեթավորված սննդամթերք, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, գրիլ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն և այլն) բացօթյա պայմաններում և… Read more »

ՊԵԿ-ը մաքսային համակարգում ավտոմատ ծրագիր մուտք գործելու նոր համակարգ է ներդրել

Հայտարարատուի կողմից մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով ձևավորվում և ներկայացվում են մաքսային հայտարարագիրը և դրանում լրացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը էլեկտրոնային ձևաչափով: