Daily Archives: Ուրբաթ, Հուլիս 21, 2017

Երևանի Կոմիտասի պողոտայում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հուլիսի 22-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց և Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Զննությունը կատարել տեխնիկական միջոցներով․ ՓՊ-ի առաջարկը դատական դեպարտամենտին

Hանձնարարել ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարին’ սույն որոշումն ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին և ապահովել որոշման հրապարակումը ՀՀ փաստաբանների պալատի կայքում:

Աշխատանքային քննարկում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ռեգիոնալ պատասխանատուների հետ

Երևանի և մարզային գրասենյակների իրավախորհրդատուները ներկայացրեցին կատարված աշխատանքներն ու արդյունքները, ինչպես նաև խոսեցին առկա խնդիրներից և հետագա անելիքներից։ Նրանք փաստեցին, որ Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է․ մի քանի տասնյակից ավելի ՀԿ-ներ արդեն իսկ հայտեր են ներկայացրել սեփական կանոնադրությունները փոխելուն աջակցելու խնդրանքով, իսկ 250-ից ավելի ՀԿ-ներ մասնակցել են «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ դասընթացներին։ Ծրագրի ղեկավարի կողմից կատարման համար տրվեց այլ հանձնարարականեր:

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ` հուլիսի 22-ից

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հուլիսի 22-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց և Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Փոփոխության արդյունքում Կոմիտասի պողոտայի վրա՝ խաչմերուկի հատվածում՝ Կասյան փողոցի կողմից դեպի Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկ ուղղության մոտեցող տեղամասում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի,… Read more »

Հետախուզվողը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող 1983թ. ծնված Հ.Համբարձումյանն այսօր հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների… Read more »

Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում կատարելու դեպքի առթիվ: 2017 թվականի հուլիսի 20-ին ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի հետաքննության խմբի տեսուչի կողմից Տավուշի մարզի Հովք գյուղի սկզբնամասում հայտնաբերվել է փայտանյութով բարձված «Գազ-66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որի աջակողմյան հատվածում ևս թափված է… Read more »

Տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի երրորդ համաժողովը

Նշենք, որ Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014թ.-ի նոյեմբերի 28-ին, որին անդամակցում են շուրջ 95 ՔՀԿ-ներ` Երևանից և ՀՀ մարզերից: Կոալիցիան հիմանադրվել էԵվրոպական միության աջակցության շնորհիվ։

Պարզվել են Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ. Երկու անձ ներգրավվել է որպես կասկածյալ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են հուլիսի 15-ին Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հուլիսի 15-ին քաղաքացուց (ծնված 1996թ.) հաղորդում էր ստացվել, որ սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել… Read more »

Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար

«Միկմետալ» ընկերությունից պետությունը երկու տարի առաջ 9 բնակարան  գնեց՝ պետաշխատողների բնակարանային պայմանները բարելացվելու համար: Այս ընկերության 75 տոկոս բաժնեմասի սեփականատերը կիպրոսյան օֆշորում գրանցված մի ընկերություն է և դրա իրական սեփականտիրոջ հետքերը թաքնված են: Սա ընդամենը մեկ օրինակ է: Իրավաբան.net-ը բազմաթիվ հոդվածներ է հրապարակել՝ պետական գնումների մրցույթներում հաղթող ընկերությունների իրական սեփականատերերի և շահերի բախման խնդիրների վերաբերյալ:  Պետական գնումների… Read more »