Daily Archives: Հինգշաբթի, Հուլիս 20, 2017

Վարազդատ Կարապետյանը նշանակվել է փոխնախարար

Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր նոր որոշում է ընդունել. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Վարազդատ Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ»: Իրավաբան.net

Նշանակումներ, որոնք ըստ ԱԱԾ-ի կկարգավորեն հայ-վրացական սահմանային միջադեպերը

Գործադիրի այսօրվա՝ հուլիսի 21-ի նիստին որոշվեց Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հայ-վրացական հատ­վածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ տեղամասի սահմանային ներկայացուցիչ նշանակել ՀՀ կառա­վարությանն առընթեր ազ­գային անվտանգության ծառա­յության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Գուրգեն Գալստյանին, իսկ սահմանապահ զորքերի առանձին սահմանապահ պարետատան պարետ, փոխգնդապետ Հուսիկ Մարտիրոսյանին նշանակվեց Աշոցք-Ամասիա տեղամասի սահմանային ներկայացուցիչ։ Այս որոշումն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող… Read more »

Քրեակատարողական ծառայության բժշկական ստորաբաժանում կարող են աշխատանքի անցնել 45 տարին չլրացած անձիք

Կառավարությունն այսօր հստակեցրեց քրեակատարողական ծառայության ղեկավարի պաշտոնի անվանումը՝ այն համահունչ դարձնելով այլ հատուկ ծառայությունների համակարգի ղեկավարների անվանումների հետ։

Պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների քանակը նվազեցվել է․ Կարեն Կարապետյան

Նա նաև հայտնեց, որ հարկավոր է մանրակրկիտ ուսումնասիրել ոլորտը, վարչապետը թեև չհայտարարեց մարմինների անուններ, բայց անկեղծացավ, որ որոշ գերատեսչություններում անթույլատրելի վիճակ է։

Հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը մահացել է

Հայտնի հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանը մահացել է: Այս մասին տեղեկացնում է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը: Նշենք, որ  ոստիկանությունից հայտնել էին, որ լ հուլիսի 17-ին,  ժամը 14.45-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռ. Պ.-ն: Ոստիկանության ծառայողների… Read more »

Արտաշես Ջավադյանն ազատվել է տնօրենի պաշտոնից

Փորձաքննությունների ազգային բյուրոյի (ՓԱԲ) տնօրեն Արտաշես Ջավադյանն աշխատանքից ազատվել է. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ՓԱԲ մամուլի խոսնակ Լանա Մշեցյանը: Նա նշեց, որ Արտաշես Ջավադյանն աշխատանքից ազատվել է՝ սեփական դիմումի համաձայն: Նա իր գործունեությունը կշարունակի գիտահետազոտական բնագավառում: Լանա Մշեցյանը հայտնեց, որ ՓԱԲ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Խաչիկ Մուրադյանը: Իրավաբան.net

Այսօր ջուր չի լինի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների մի քանի թաղամասերում

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. հուլիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 21-ը ժամը 10:00-ն, պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Երեւանի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.