Daily Archives: Հինգշաբթի, Հուլիս 20, 2017

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ հօգուտ երրորդ անձանց ներդրվող ավանդների մասին

Հօգուտ երրորդ անձի` պայմանագրի մասին կանոնները (հոդված 446) կիրառվում են հօգուտ երրորդ անձի բանկային ավանդի պայմանագրի նկատմամբ, եթե դա չի հակասում սույն հոդվածի կանոններին և բանկային ավանդի էությանը:

Այսօրվանից ուժի մեջ մտավ ՀՀ կառավարության նոր որոշումը

Հայաստանի Հանրապետության կառավարության ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2017 թվականի հուլիսի 6-ի N 782-Ն որոշման համաձայն՝ ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հիմնովին փոփոխության է ենթարկվում աշխատանքային օրենսգիրքը. Արտեմ Ասատրյանը զեկուցել է աշխատանքների մասին

Նախագահի հետ աշխատանքային հանդիպմանը Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվող ծրագրերը ևս, որոնք ենթադրում են նոր տեղեկատվական տեխնոլոգիաների, ինքնաշխատ համակարգերի և մոնիթորինգի ու գնահատման համակարգի ամբողջական ներդրում:

Կադրային փոփոխություններ ՀՀ դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 20-ի մի շարք հրամանագրերով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ • Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Գուրգենի Ամբարյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության… Read more »

Արդյո՞ք աշխատանքային օր է հուլիսի 24-ը

Մինչ այս` մասնավորապես ՀՀ նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի ղեկավարման տարիներին մեռելոցները հայտարարվում էին ոչ աշխատանքային օրեր։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ Հուլիսի 21-25-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է  6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից… Read more »