Daily Archives: Չորեքշաբթի, Հուլիս 19, 2017

Ավելացել են Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները

2017 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ 33%-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1088.5 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 1057.7 մլն խ.մ, ինչը 34,3%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից: Մեծացված լուսանկար (JPG, 63 ԿԲ) 2017 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ ավելացել են 181.6%-ով էներգետիկայի և 5,4%-ով արդյունաբերության ոլորտների կողմից գազի… Read more »

Դանակահարված հայտնի հոգեբանի վիճակը կրիտիկական ծանր է

Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի պատասխանտու Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, հոգեբան Ռուբեն Պողոսյանի դանակահարվելու դեպքին գրել է. «Հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով քաղաքացի Ռ. Պ.-ն շտապ օգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հիվանդանոց է տեղափոխվել դանակահարության հետևանքով ստացած գլխի և վերին վերջույթների… Read more »

Արցախն այսօր նոր նախագահ կընտրի

Այսօր Արցախի խորհրդարանը հատուկ նիստ է գումարելու:  ԱԺ հատուկ նիստում խորհրդարանը, Արցախի Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, ընտրելու է Հանարապետության նախագահ, ով պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը: Իրավաբան.net

Նախարարին ներկայացվել են ավտոմեքենաների ներկրման ոլորտի խնդիրները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ՀՀ վարչապետի հանձնարարականով ընդունեց մեքենաներ ներմուծող մի շարք ընկերությունների ղեկավարների։ Նրանք դիմել էին վարչապետին՝ նշելով այն օրենսդրական բացերը, որոնք խոչընդոտում են իրենց գործունեությանը։ Այս մասին հայտնում են նախարարությունից: Ընկերությունների ղեկավարները նախարարին ներկայացրեցին մեքենաների ներմուծմանը, հնամաշ, ինչպես նաև աջակողմյան երթևեկության համար նախատեսված ավտոմեքենաների ներկրմանն ու շահագործմանը, տեխնիկական… Read more »

Պաշտպանի աշխատակազմում հետևում են Ֆիրդուսի տոնավաճառի շուրջ զարգացումներին

ՀՀ ՄԻՊ-ից հայտնում են, որ Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի տարածքում ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Համապատասխան պարզաբանումների պահանջով գրություն է հասցեագրվել Երևանի քաղաքապետարան: Հիշեցնենք, որ ինչպես արդեն հայտնել էինք, այսօր վաղ առավոտից սկսել էին Ֆիրդուսի փողոցում տեղակայված շուկայի ապամոնտաժման աշխատանքները, ինչը սակայն ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ վաճառողնեը չեն լքում իրենց տաղավարները: Իրավաբան.net

Կայանատեղի վճարման ժամանակ Յուքոմի բաժանորդները կվճարեն 102 և 502 դրամ

«Յուքոմ» ընկերությունը անդրադառնալով կարմիր գծերի ավտոկայանատեղերի վճարների վերաբերյալ. «Ի գիտություն մեր բաժանորդների, հայտնում ենք, որ պատասխանելով «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ին Երևանի քաղաքապետարանի կողմից ուղված գրությանը, նաև հաշվի առնելով Երևանի քաղաքային համայնքի կողմից հնչեցված բազմաթիվ մտահոգությունները կապված կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով ավտոկայանատեղի համար գանձվող գումարի դրույքաչափերի ավելացման հետ, «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ն բանակցությունների արդյունքում ընդառաջել է բոլոր խնդրանքներին և շահագրգիռ… Read more »

Խուսափեք արեգակի ուղիղ ճառագայթներից. «Հիդրոմետ»

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը հայտնում է, որ Հուլիսի 20-24-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից… Read more »

Մեկնարկեց նոր հեռաուսուցման դասընթաց դատավորների և դատախազների համար

Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Արդարադատության ակադեմիան հայտարարեցին նոր ուսումնական ծրագրի մասին, որի նպատակն է՝ բարելավել արդարադատության համակարգի աշխատակիցների կարողությունները երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում: Ծրագրի շրջանակում տրվեց «Անչափահասի պաշտպանությունը քրեական գործերով վարույթի ընթացքում» հեռաուսուցման դասընթացի մեկնարկը, որի նպատակն է դատավորներին և դատախազներին ծանոթացնել ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության, ինչպես նաև անչափահասների արդարադատության համակարգերին և հիմնարար սկզբունքներին: Դասընթացի միջոցով… Read more »

Կառավարության որոշմամբ մեկ անձի կտրամադրվի տարկետում պարտադիր զինվորական ծառայությունից

Վերոնշյալից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել Սիմոն Պրուլկս Սենեկալին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ մինչև 2018 թվականի ամառային զորակոչը:

Ստեղծվեց հատուկ ձևաչափ. Երևանի քաղաքապետարանը` վճարովի ավտոկայանատեղիների վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանը դիմում է երևանցիներին. Սիրելի՛ համաքաղաքացիներ, Ինչպես գիտեք, Երևան քաղաքում ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության միջոցով գանձվող գումարի հնարավոր փոփոխությունը մտահոգություն էր առաջացրել Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքում ծառայություն մատուցող բջջային օպերատորների և գործընթացին առնչվող կողմերի շրջանում։ Խնդրի կարգավորման ուղղությամբ քննարկումներ մեկնարկեցին գործընթացի մասնակիցների, մասնագիտական խմբերի ու կառույցների միջև՝ փոխգործակցության միջոցով հնարավոր լուծումներ գտնելու համար։… Read more »