Daily Archives: Չորեքշաբթի, Հուլիս 19, 2017

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի երրորդ համաժողովը տեղի կունենա հուլիսի 21-ին

Նշենք, որ Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014թ.-ի նոյեմբերի 28-ին, որին անդամակցում են շուրջ 95 ՔՀԿ-ներ` Երևանից և ՀՀ մարզերից: Կոալիցիան հիմանադրվել էԵվրոպական միության աջակցության շնորհիվ։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» և «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագրերը միմյանց փոխլրացնում են

Դասընթացի արդյունավետության և հասարակական կազմակերպությունների առջև ծախացած խնդիրների մասին զրուցել ենք նաև հանդիպմանը ներկա ՀԿ անդամների հետ։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կշարունակեն ավտոկայանատեղի համար վճարել SMS հաղորդագրությամբ

Հաշվի առնելով SMS հաղորդագրությամբ ավտոկայանատեղի համար իրականացվող` վճարման ծառայության հանրային կարևորությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակելու է տեխնիկական աջակցության ծառայություն մատուցել` վերանայված ձևաչափով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ իրավասու մարմինների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա,  ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսուհետ SMS ծառայության համար կգանձի 2 (երկու) ՀՀ դրամ: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ծառայության դիմաց սահմանված խորհրդանշական այդ գումարն ընկերության համար չի կարող… Read more »

ՃՈ տեսուչը խախտում է երթևեկության կանոնը

«Facebook.com» սոցիալական ցանցի օգտատեր Արթուր Պետրոսյանն Իրավաբան.net կայքին տրամադրել է տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ՃՈ տեսուչը խախտում է ճանապարհային ոստիկանության կանոններն՝ առանց համապաստախն լուսային ազդանշան միացնելու։ Օգտատիրոջ խոսքով՝ այս խախտումը կատարվել է շուրջ մեկ ամիս առաջ, ՃՈ տեսուչի մեքենայի համարը 1150 է։ Իրավաբան.net

Խստացումներ՝ դատախազության կողմից

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ապօրինի անտառահատումների և այս ոլորտում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի հիմնահարցերի շուրջ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների և անտառային ֆոնդեր ունեցող մարզերի դատախազների մասնակցությամբ:

Կառավարությունը ՀՀ Առաքելական եկեղեցուն կտրամադրի հողամաս՝ անհատույց սեփականության իրավունքով

ՀՀ կառավարությունը հուլիսի 20-ի նիստին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հողամաս կտրամադրի։ Գործադիրի նիստի օրակարգում ընդգրկված հարցից տեղեկանում ենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի Սուրբ Գայանե վանքին հարա­կից 1.4 հա հողատարածքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու խնդրանքով, որտեղ նախատեսվում է կառուցել 1 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան և դրա շրջակայքում հիմնել զբոսայգի:

Արցախի Հանրապետության նախագահ ընտրվեց Բակո Սահակյանը

Արցախի խորհրդարանում այսօր տեղի ունեցած հատուկ նիստի ընթացքում պատգամավորներն ընտրեցին Արցախի Հանրապետության նախագահին: ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ արդեն իսկ քվերակությունն ավարտվել է և արդյունքներն ամփոփվել են. նիստին ներկա է եղել 33 պատգամավորներից  32-ը: Նրանցից 28-ը քվեարկել է գործող նախագահ Բակո Սահակյանի, իսկը 4-ը` «Շարժում 88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի օգտին։ Իրավաբան.net