Daily Archives: Երկուշաբթի, Հուլիս 17, 2017

«Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը մեծ ներդրում է կատարել Հայաստանում ժողովրդավարության հաստատման գործում»

Արա Զոհրաբյանի վստահեցմամբ` Տիգրան Տեր-Եսայանը Հայաստանում փոխել է իրավական մշակույթը, մասնավորապես նա դրական ու կարևոր ազդեցություն է ունեցել քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին. «Ես հիշում եմ 2000-2003թթ. ցույցի մասնակիցներին վարչական կալանքի էին ենթարկում և Տիգրան Տեր-Եսայանը հենց կազմակերպում էր այդ անձանց պաշտպանությունը, գործերը, որոնք հասան ՄԻԵԴ, ի վերջո հաջողություն գրանցեցին, քանի որ Եվրոպական դատարանն արձանագրեց, որ հնարավոր չէ այդ հիմքով մարդկանց կալանավորել»,- ասաց պարոն Զոհրաբյանը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում դասընթաց տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ների համար

«Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքը պարզեցնում է կազմակերպությունների առջև դրված որոշ դրույթներ` թույլ չտալով, որ ՀԿ-ները ստեղծեն անգործունակ մարմիններ ու ցույց տան այն, ինչ չունեն: Այսօր «ՀԿ-ների մասին» նոր օրենքի վերաբերյալ հերթական դասընթացի ժամանակ ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը. «Պետք չէ ավելորդ մարմիններ ստեղծել, կարելի է որդեգրել պարզ… Read more »

Բացահայտվել են Վանաձորում 55-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները. կասկածյալը ձերբակալվել է

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է մուրճ, որը, ըստ նախնական տվյալների, հանդիսանում է հանցագործության գործիքը։ Նշանակվել են փորձաքննություններ:

Մեղադրանք է առաջադրվել դիվիզիոնի շտաբի պետին՝ կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ՊՆ N զորամասի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու դեպքեր:  Զորամասի դիվիզիոնի շտաբի պետը՝ կոչումով մայոր, կալանավորվել է։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 1985թ. ծնված Ա.Պեպանյանը, 2014 թվականի սեպտեմբերից  մինչև 2016 թվականի հունիս ամիսը զբաղեցնելով… Read more »

Օդի օրական ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնում է. «Հուլիսի 19-22-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով»: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 18-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը… Read more »

Հուլիսի 20-ից երթեկության փոփոխություն կլինի

Ոստիկանությունից հայտնում են, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 20-ից Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի 7-րդ, 20-րդ և 24-րդ փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված… Read more »