Daily Archives: Շաբաթ, Հուլիս 15, 2017

Մրցույթ՝ տնօրենի թափուր հաստիքների համար

ՀՀ ԿԳ նախարարությունը հայտարարում է  բաց մրցույթ  «Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն»  և « Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն»պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոններըը զբաղեցնելու համար: Այս մասին հայտարարում է կրթության և գիտության նախարարությունը: Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայասատանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն ա)բարձրագույն կրթություն, բ) վերջին տասը… Read more »

Բնական գազ օգտագործողների թիվն ավելացել է

2017 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 4160-ով՝ կազմելով 683 581: Ներկայումս հանրապետությունում բնական գազ է օգտագործում 624 բնակավայր, որից 579—ը գյուղական, 45-ը քաղաքային համայնքներ: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից: Իրավաբան.net

«Իգլայի» գործը կքննի դատավոր Արշակ Վարդանյանը

 «Իգլա»-ի տեղափոխման համար մեղադրվող Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն արդեն իսկ ուղարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ըդնահոնւր իրավասության դատարան և մակագրվել  դատավոր Արշակ Վարդանյանին: Գործի նյութերի համաձայն՝ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր… Read more »

Հարուցվել է քրեական գործ՝ Իջևանի բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Իջևանի բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ։ Հայտնում են Քննչական կոմիտեից: 2017թ.-ի հուլիսի 14-ին Իջևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ դուստրը 2017թ.-ի հուլիսի 14-ին ծննդաբերել է «Իջևան ԲԿ» ՓԲԸ-ի ծննդատանը, որից ժամեր անց բժիշկները հայտնել են, որ նորածինը մահացել է: Դեպքի… Read more »

Սերժ Սարգսյանը ստորագրել է Սևանա լճի վերաբերյալ օրենքը

Այսօր՝ հուլիսի 15-ին, հՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է վերջերս բուռն քննարկումների ենթակված օրենքը. «Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը»: Իրավաբան.net

Նշանակվել են գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամները

Հուլիսի 14-ին հՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել են գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամները. «Հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամներ նշանակել` Վոլոդյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ (համաձայնությամբ) Արտյոմ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ Հայաստանի… Read more »

ՍԴ-ն տնկիներ ու սոխուկներ է գնել

ՀՀ Սահմանադրական դատարանը այս տարի ապրիլի 12-ին կնքած պայմանագրով «Մարմարի աշխարհ» ՍՊԸ-ից տնկիներ ու սոխուկներ է գնել:

7 օր առաջնագծում

Հուլիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 500 անգամ՝ առաջնային գծի տարբեր հատվածներում հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր ավտոմատ նռնականետեր: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:… Read more »

Տերյան 3 հասցեի բնակիչները փակել են փողոցը

Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամները ահազանգում են այն մասին, որ Տերյան 3 հասցեում բնակիչները փողոց են փակել՝ բողոքելու իրենց շենքի մոտ  իրականացվող շինարարության դեմ։ Իրավաբան.net

Ի՞նչ կենսագրություն ունի Կանդայի նորանշանակ դեսպանը

ՀՀ նախագահի հրամանագրով հուլիսի 12-ին Լևոն Մարտիրոսյանը նշանակվել Կանդայում Հայաստանի դեսպան: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը: Ծննդյան տարեթիվը Ծնվել է 1976թ. փետրվարի 19-ին Երևանում: Կրթությունը 1997թ. ավարտել է Մեծ Բրիտանիայի Էսեքսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, միջազգային իրավունքի մագիստրոս: 2000թ. մասնակցել է Ջոն Սմիթի անվան կրթական ծրագրին երիտասարդ հասարակական- քաղաքական գործիչների համար (Մեծ Բրիտանիա): 2003թ. մասնակցել «21-րդ դարի… Read more »

Վրաստան պատվիրակություն կմեկնի

Վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 14-ին նոր որոշում է ընդունել՝ Վրաստան պատվիրակություն ուղարկելու վերաբերյալ. «Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` 1. Արտակարգ իրավիճակների բնագավառում հայվրացական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու, երկկողմ հանդիպումներ ունենալու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև բնական և տեխնածին… Read more »