Daily Archives: Ուրբաթ, Հուլիս 14, 2017

2017 թ.-ի ԵՊՀ ընդունելության արդյունքները

Հայտնի են դարձել 2017 թ.-ի ԵՊՀ ընդունելության արդյունքները: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ-ի պաշտոնական կայքից: Ներկայացնում ենք 2017 թ-ին ԵՊՀ ընդունված դիմորդների ցանկը:

Դավիթ Հարությունյան․ «Վարորդական վկայականները ազգային փաստաթղթեր են»

Ռուսաստանի Պետական դումայի կողմից այս տարվա հուլիսի 12-ին երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության» դաշնային օրենքում կատարված փոփոխությունը, որով տուգանքներ են նախատեսվում հայկական վարորդական վկայականով անձանց նկատմամբ, եթե նրանք տաքսի են վարում կամ ներգրավված են մեքենա վարելու հետ առնչվող ձեռնարկատիրական գործունեության մեջ։ Այս հարցին այսօր անդրադարձավ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Իրավաբան.net

Նոր նշանակում ոստիկանության համակարգում

Հունիսի 9-ին տեղեկացրել էինք, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանը։

Ոստիկանության 456 ծառայող կարգապահական տույժի է ենթարկվել

Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017 թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Սահմանվել է տարադրամի փոխարժեքը. ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ հուլիսի 14-ի տվյալներով հաստատված տարադրամի փոխարժեքներ են. ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը 478.88, այն նվազել է 0.02 դրամով, եվրոյի փոխարժեքը բարձրացել է 0.79 դրամով՝ դառնալով՝ 546.64 դրամ, ռուբլու փոխարժեքը բարձրացել է 0.02 դրամով,  այն կազմում է 8.02 դրամ: Իրավաբան.net