Daily Archives: Չորեքշաբթի, Հուլիս 12, 2017

Հայաստան-ԵՄ. կրթական համագործակցության նոր հեռանկարներ

Հ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին` ԵՀ Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և Ֆինանսական և իրավական համակարգման բաժնի ղեկավար Նիկոլ Սմիթը: Հանդիպմանը… Read more »

Հայաստանի և Սինգապուրի միջև օդային հաղորդակցությունների ոլորտն այսուհետ կկարգավորվի միջկառավարական համաձայնագրով

ինչպես նաև՝ ավիաընկերությունների կողմից օդային հաղորդակցությունների շահագործման համար կապահովվի անհրաժեշտ իրավական հիմք և կանխատեսելի պայմաններ։

Լևոն Մնացականյանը առաջնագծում տիրող իրադրությունը որակել է որպես կայուն վերահսկվող

Վերջում բանակի հրամանատարը պատասխանել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին առաջնագծում ինժեներական կահավորման, մարտական հերթապահությունն էլ ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, բանակում կիրառվող նորարարություններին, տեսադիտարկման համակարգերի հնարավրություններին ու արդյունավետությանը:

Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական… Read more »

Ալեքսանդր Արզումանյանը դեսպան նշանակվեց

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկով որոշել է Ալեքսանդր ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն): Իսկ մյուս հրամանագրով որոշել է Հրաչյա ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ազատել Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Իրավաբան.net

Լևոն Մարտիրոսյանը նշանակվեց դեսպան

Այսօր քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկու հրամանգիր է ստորագրել, որոնցից մեկով որոշել է Արմեն ԵԳԱՆՅԱՆԻՆ ազատել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Իսկ մյուս հրամանագրով  Լևոն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա): Իրավաբան.net

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են

Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը շարունակվեցին ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները:… Read more »