Daily Archives: Չորեքշաբթի, Հուլիս 12, 2017

Փոփոխություն՝ մաքսային գործակալների գործունեության ոլորտում

Ներկայումս գործող 5 մաքսային միջնորդ գործակալների փոխարեն այսուհետև կգործի մեկը՝ պետության կողմից ստեղծվածը. այս մասին հայտնել են ՊԵԿ բարձրաստիճան ներկայացուցիչները՝ հուլիսի 11-ին բզինեսի և քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Կարգոներ» անունով հայտնի մաքսային գործակալությունները հիմնականում զբաղվում են փոքր և միջին ձեռներեցների կողմից տարբեր ապրանքների ներկրման և մաքսազերծման հարցերով: Հանդիպման ժամանակ ՊԵԿ ներկայացուցիչներն ասել են, որ այս… Read more »

Պաշտոնանկություն և նոր նշանակում կլինի կառավարության նիստին

Կառավարության վաղվա որոշմամբ պաշտոնանկություն կլինի: Կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված նոր նախագծով առաջարկվում է Գաբրիել Գյոզալյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արա­գածոտնի մարզ­պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Մեկ այլ որոշմամբ այս պաշտնին կնշանակվի Աշոտ Սիմոնյանը: Լուսանկարում՝ Գաբրիել Գյոզալյանը Իրավաբան.net

ՀԿ-ների մասին նոր օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը ՊԵԿ-ն է. դասընթաց Աշտարակ քաղաքում

Իրավաբանների հայկական ասոցիացիան «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում շարունակում է «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ դասընթացների շարքը։

Իրազեկում մետրոյից օգտվողներին. արդյո՞ք պետք է կրկնակի վճարել հեծանիվով մետրո մտնելու համար

Մետրոպոլիտենի դրամարկղերի մոտ նոր պաստառներ են հայտնվել, որոնց համաձայն, մետրո հեծանիվով նստելու դեպքում պետք է երկու ժետոն գնել: Այս զգուշացման համար որպես հիմնավորում հղում է արվում արդարադատության նախարարության կողմից հաստատված դեռևս 1997 թվականի սեպտեմբերի 4-ի Մետրոպոլիտենից օգտվելու կանոններին: Սակայն պաստառում իրենց կողմից մեջբերված հատվածում չկա որևէ նշում հեծանիվների մասին, խոսքը բացառապես վերաբերում է որոշակի չափսեր ունեցող… Read more »

Սահմանվել է տարադրամի փոխարժեքը. ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net -ը տեղեկանում է, որ հուլիսի 12-ի տվյալներով հաստատված տարադրամի փոխարժեքներ են. ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը 478.91, այն նվազել է  0.22 դրամով, եվրոյի փոխարժեքը բարձրացել է 2.72 դրամով՝ դառնալով՝ 548.69 դրամ, ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ, այն կազմում է 7.89 դրամ: Իրավաբան.net

Կենտրոնում մի քանի փողոցներ ժամանակավորապես կփակվեն

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին մայրաքաղաքում նախատեսված «Երևանյան գունազարդ վազք» (Yerevan Color Run) վազքարշավով պայմանավորված՝ առավոտյան ժամը 09:30-ից մինչև 11:00-ն երթևեկության համար փակ կլինեն մայրաքաղաքի Հանրապետության հրապարակը, Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան, Իսահակյան, Նալբանդյան փողոցները և Մեսրոպ Մաշտոցի պողոտայի երթևեկելի մեկ հատվածը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Իրավաբան.net

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության տարածքում` Հուլիսի 13-14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 15-16-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-14-ն էապես չի փոխվի, 15-17-ն աստիճանաբար կբարձրանա… Read more »

«Կարմիր մահիկի» ընկերակցությունը հանդես է եկել Հայաստանում բուժարան բացելու առաջարկությամբ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկի» ընկերակցության նախագահ Սեյեդ Ամիր Մոհսեն Զիայի գլխավորած պատվիրակությանը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է, որ արդեն 95 տարի գործող «Կարմիր մահիկն» ունի 2 մլն կամավոր և 9… Read more »