Daily Archives: Երկուշաբթի, Հուլիս 10, 2017

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից զգուշացնում են, որ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 11- ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:  Հանրապետության տարածքում` Հուլիսի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 15-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր… Read more »

Երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն կլինի Երևանում

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 13-ից Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան-Րաֆֆու-Գ.Շերամի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության… Read more »

Մինչև 100 միլիոն դրամ և ավելի շրջանառություն ունեցող հարկ վճարողների մոտ իրականացվում է ստվերի գնահատում

Ստվերի գնահատում, ըստ ոլորտների հիմնական ռիսկերի առանձնացում ու դրանց նվազեցմանն ուղղված հստակ միջոցառումների իրականացում. նպատակն է՝ տնտեսվարողներին ուղղորդել պակաս վճարված հարկերն ինքնուրույն հայտարարագրելուն: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարությամբ մինչև 100 միլիոն դրամ և ավելի շրջանառություն ունեցող հարկ վճարողների մոտ իրականացվում է ստվերի գնահատում: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Դեռևս նախորդ տարվա նոյեմբերից բիզնեսի հետ ոլորտային… Read more »

Օբյեկտիվ նախաքննություն կատարելու համար քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործը: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից: Մասնավորապես, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կ. Ս.-ն հաղորդում է ներկայացրել, որ նույն հիմնարկի մեկ այլ… Read more »

Նախատեսվում է ներդնել բժշկական հաշտարարի համակարգ

Առողջապահության նախարարության կողմից e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» օրենքի հայեցակարգին հավանություն տալու մասին»  կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Նշվում է, որ այս նախագծի ընդունումը իրավական հիմք կհանդիսանա «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին»  օրենքի նախագծի մշակման համար, որով առաջին անգամ կամրագրվի պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ընդունված առանձին կառուցակարգ՝ դրանով իսկ ապահովելով պացիենտների իրավունքների… Read more »

ԱԺ արտահերթ նիստը

ՀՀ Ազգային ժողովն այսօր կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստն է անցկացնում: Արդեն իսկ ներկայացվել է դատախազության 2016 թվականի գործունեության հաշվետվությունը, որն ի գիտություն է ընդունվելու: Արտահերթ նիստի շրջանականերում ներկայացվելու են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  և Մարդու իրավունքների պաշտպանի 2016 թվականի գործունեության հաշվետվությունները: Մանրամասները՝ ուղիղ եթերով ներկայացվող տեսանյութում Իրավաբան.net

Դեղերի անարդյունավետության, կողմնակի ազդեցության և կեղծ լինելու դեպքերի տվյալների համակարգման կարգը

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մայիսի 17-ին հրաման է ստորագրել, որով հաստատցվել է դեղերի կողմնակի ազդեցությունների, արդյունավետության բացակայության , սխալ օգտագործման և կեղծված լինելու կասկածի մասին դեպքերն արձանագրելու, նման տվյալների համակարգման, վերլուծության կարգը: Հրամանում նշվում է. « Հաստատել` 1) Հայաստանի Հանրապետությունում դեղերի կողմնակի ազդեցությունների, արդյունավետության բացակայության, սխալ օգտագործման և կեղծված լինելու կասկածի մասին դեպքերը արձանագրելու, դրանց մասին… Read more »

Որտե՞ղ այսօր 10 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 10-ից ժամը 10.00-ից մինչև հուլիսի 11-ի ժամը 10.00-ն…