Daily Archives: Երկուշաբթի, Հուլիս 10, 2017

Զոհվել է 20-ամյա Վազգեն Պողոսյանը

Հուլիսի 10-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի  պաշտպանության բանակը։ Իրավաբան.net

Վլադիմիր Գասպարյանն ու իր երկու տեղակալները մեկնում են ՌԴ

Վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 7-ին որոշում է ընդունել. «Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` 1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության… Read more »

Վարդան Արամյանն արձակուրդ կմեկնի

Վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 7-ին որոշում է ընդունել. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝ 1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2017 թվականի օգոստոսի 4-ից մինչև 18-ը ներառյալ։ 2. Վարդան Արամյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում… Read more »

Հասարակական կարգը խախտողների նկատմամբ կկիրառվի կոշտ վարչարարություն

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքում երեկոյան ժամերին հասարակական վայրերում բարձր երաժշտության արգելման ուղղությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետրանից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստացված ամենօրյա հսկողությունը և անհրաժեշտության դեպքում կիրառել կոշտ վարչարարություն: «Այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն այնքան… Read more »

Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդականներին և օգնականին: Ըստ այդմ, Վահագն Վերմիշյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Ճարտարապետ Վահագն Վերմիշյանը եղել է Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետը (1989-1991), Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետը (2014-ից), ղեկավարել է մի շարք ընկերություններ:… Read more »

Վթարի կանխարգելման նպատակով 7 ժամ ջուր չի լինի

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ բաշխիչ ցանցում վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 11-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի`  Մալիշկա գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net

ԿԲ խորհրդի նիստում նոր որոշումներ են ընդունվել

Կենտրոնական բանկի հուլիսի 7-ի խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, գրանցվել և լիցենզավորվել է «Պրեմիում Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկից: Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Վճարահաշվարկային համակարգ վճարահաշվարկային փաստաթղթերի մուտքագրման և անվերադարձելիության պահի սահմանման մասին» որոշման մեջ, «Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման, ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց… Read more »

Մեկ ամսում իրականացվել է 5986 բժշկասոցիալական փորձաքննություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության՝ 21 տարածքային մարմինների կողմից 2017թ. հունիսի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են  5986 բժշկասոցիալական փորձաքննություն, որից հաշմանդամություն է սահմանվել 4594 անձի, հաշմանդամություն չի սահմանվել 1378 անձի, 14 անձի տրամադրվել է վերականգնողական անհատական ծրագիր: Առողջապահական կազմակերպությունների ուղեգրերով (088 ձևով) տարածքային մարմիններում առաջին անգամ փորձաքննվել է 1275 անձ, որից հաշմանդամություն… Read more »