Daily Archives: Շաբաթ, Հուլիս 8, 2017

Քաղաքապետարանը մեքենաներ է աճուրդի հանել

Աճուրդը կայանալու է 2017թ հուլիսի 14-ին ժ.16.00-ին , ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում։ Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2017թ հուլիսի 14-ը, ժամը 14.00-ը։

Հուլիսի 2-ից 8-ը հակամարտ զորքերի շփման գոտում նկատվել է լարվածության աճ

Օգտվելով պաշտպանվելու իր լիարժեք իրավունքից, հակառակորդի՝ խաղաղ բնակավայրին մերձակա տարածքում տեղակայված կրակակետը լռեցնելու համար, ՊԲ-ի առաջապահ զորամասերը հարկադրված են եղել դիմելու պատասխան գործողությունների:

Ջրանջատում՝ 24 ժամ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 10-ից ժամը 10.00-ից մինչև հուլիսի 11-ի ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի`  Էջմիածին քաղաքի, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Արտամետ, Արտիմետ, Բաղրամյան, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, Գեղակերտ, Ֆերիկ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը… Read more »

Արևային էներգիայով սնուցվող երկու կանգառ՝ Երևանում

Երևանում բացվել են արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառները: Արևային վահանակները հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ՝ երկրում վերականգնվող էներգիայի օգտագործումը խթանելու համար: Կանգառները գտնվում են Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում և թույլ են տալիս մայրաքաղաքի բնակիչներին և այցելուներին՝ անվճար լիցքավորելու բջջային հեռախոսները և թվային այլ սարքավորումներն արևային էներգիայով: Եվրոպական… Read more »

ՀԷՑ-ը՝ վճարումների մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը իր բաժանորդների տեղեկացնում է` Հունիս ամսվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը, հուլիսի 10-ից տեղադրված կլինի ՀՀ բանկային և փոստային բաժանմունքներում և վճարման այլ կետերում: Հուլիսի 10-ից սկսած, յոթ օրվա ընթացքում, կարող եք կատարել Ձեր վճարումները ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց: Իրավաբան.net

Քաղաքացին մեքենայով կորել է

Հուլիսի 8-ին, ժամը 01:01-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի մոտակայքում քաղաքացին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով մոլորվել է և չի կողմնորոշվում տեղանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 05:58-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Իրավաբան.net