Daily Archives: Ուրբաթ, Հուլիս 7, 2017

«Փարքինգ Սիթի Սերվիս» իրազեկում է վարորդներին

«Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն սկսել է վարորդներին իրազեկել սակագների փոփոխության վերաբերյալ, եթե մուծումը կատարվում է հեռախոսի միջոցով: Համաձայն ընկերության հաղորդագրույունների օգոստոսի 1-ից այդ փոփոխությունները ուժի մեջ կտնեն: Ըստ այդմ՝ մեկ ժամվա համար նախատեսված վճարը հեռախոսային հաղորդագրության միջոցով կատարելիս 100 դրամի փոխարեն կգանձվի 149 դրամ, որից 24.8 դրամը միջնորդավճարն է, իսկ 24.2 դրամը՝ ԱԱՀ-ն, բացի այդ 500 դրամ մուծումը… Read more »

Հակառակորդի որևէ գործողություն անպատասխան չի մնացել ու չի մնա. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Այս պահին համեմատաբար հանգիստ է վիճակը, ինչպես արդեն հաղորդել ենք, առավոտնից կիրառվել են տարբեր հրետանային միջոցներ: Շուտով հայտնվելու են բազում կեղծ լուրեր, կիսամոնտաժած տեսանյութեր: Կարծում եմ մեր մեդիադաշտը արդեն այդքան իմունիտետ ունի, որ դրանց համար հատ հատ բացատրություն չտանք: ՄԵնք կորուստներ չունենք և ամեն ինչ հստակ հայտվել… Read more »

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է զարգացնելու ԵՄ հետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով, և ՀՀ-ԵՄ կառուցողական, գործընկերային երկխոսությունը մեծապես նպաստում է այդ գործընթացին:

Ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում հայ զինծառայողներ են վիրավորվել

Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:

ԵՄ աջակցությամբ Երևանը ևս մեկ կարևոր քայլ է արել դեպի «արևային էներգիայով սնուցվող ապագա»

Կենսական ռազմավարական նշանակությամբ մեծամասշտաբ ծրագիր է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը, որն իրականացվում է Գերմանական Զարգացման Բանկի (KfW) և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ համատեղ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի և Վրաստանի միջև միջսահմանային էներգիայի փոխանակման կամրջի կառուցում էլեկտրահաղորդման գծի և բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի միջոցով: Ծրագիրը կնպաստի Հայաստանում էներգետիկ ռեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացմանը և տարածաշրջանային ինտեգրացիային:

Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:

Հակառակորդի հրետանային կայանքները՝ Ալխանլու գյուղում

Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը շարունակում է հավատարիմ մնալ  ստի և կեղծիքի վրա հիմնված իր քաղաքականությանը: Հերթական նման դրսևորումը տեղի ունեցավ հուլիսի 6-ին, երբ Ադրբեջանի պաշտպանության, արտաքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության կողմից կազմակերպվեց այդ երկրում հավատարմագրված ռազմական կցորդների և օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը Ալխանլու բնակավայր, որտեղ իբր թե նրանց տրամադրվել են ադրբեջանական կրակակետերի և ռազմական շտաբի… Read more »