Daily Archives: Հինգշաբթի, Հուլիս 6, 2017

Երթևեկության կազմակերպման ևս մեկ փոփոխություն կլինի

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 11-ից Երևան քաղաքի Ձորափի փողոցի շրջանաձև երթևեկության հատվածում (Ուրուգվայի հրապարակ) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության… Read more »

ՀՀ քաղաքացու վարորդական վկայականը վավեր է կոնվենցիայի անդամ բոլոր երկրներում․ Էդգար Ջանոյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանն իր ֆեյսբուքյան հաշվում գրել է․․․

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ Google Earth-ի քարտեզին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Պաշտպանի աշխատակազմի կողմից Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկևան, Ոսկեպար, Կոթի սահմանամերձ գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքները  տեղայնացվել ենընդհանուր հասանելիություն ունեցող քարտեզի վրա: Google Earth ծրագրի միջոցով իրականացվել են համապատասխաննշագրումներ, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի զինուժի թիրախում հայտնված քաղաքացիական բնակավայրերը, ապրիլ-հունիս ամիսներին գնդակոծված տները, շենք-շինությունները: Փաստահավաք աշխատանքների արդյունքները ներկայացվել են հայերեն և անգլերեն: Իրավաբան.net

Մենք պետք է ունենանք մի կենտրոն, որը կկանոնակարգի մեր ամբողջ քաղաքականությունը. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստին, անդրադառնալով թվային օրակարգի մշակման և իրագործման համակարգմանը, նշել է. «Կառավարության հնգամյա ծրագրով սահմանված են թվային օրակարգից բխող մի շարք համալիր միջոցառումներ հստակ ժամկետներով, այդ թվում պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ թվային ռազմավարության և գործողությունների ծրագրի ընդունումը: Թվային օրակարգի շրջանակում արդեն իսկ ձևավորվել է թվային զարգացմանն աջակցող խորհուրդ և մշակման փուլում… Read more »

10 ժամ ջրանջատում՝ Սևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ բաշխիչ ցանցում վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 7-ին ժամը 09.00-19.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի` Գոմաձոր, Ցամաքաբերդ, Գագարինավան թաղամասերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net

Նոր նշանակում ՀՀ կառավարությունում

Վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա նոր որոշմամբ նշանակում է կատարվել։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Անդրեյ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։ Իրավաբան.net

Սպանություն Տավուշում

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: