Daily Archives: Չորեքշաբթի, Հուլիս 5, 2017

Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Այսօր՝ հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1995 թվականի հուլիսի 5-ին այն մայր օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի եւ հավանության արժանացավ ժողովրդի կողմից: Այն անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունն էր: 2005 թվականին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեցին: Փոփոխություններ կատարվեցին նաև 2015 թվականին: Հուլիսի 5-ը ոչ աշխատանքային օր է: Իրավաբան.net

Բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպում. ԱՆ

Միաժամանակ, անհրաժեշտ է հիշել, որ օրվա որոշակի, ամենաշոգ ժամերին (12:00-17:00) երեխաների, հղիների, ծերերի, խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց համար վնասակար են ոչ միայն արևի ուղիղ ճառագայթները, այլև բացօթյա ստվերոտ տարածքները:

Մինչև 12 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Արմավիրի մարզի` Մյասնիկյան և Բաղրամյան գյուղերի ջրամատակարարումը: Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 08.30-20.00 կդադարեցվի Լոռու մարզի`Սարալանջ, Կաթնաջուր, Մեծ  Պարնի, Շիրակամուտ,  Ջրաշեն, Լեռնավան գյուղերի և Սպիտակ քաղաքի` Փախստականների, Շվեցարական, Իտալական, Էստոնական, Նորվեգական, Վարպետաց, Տաշիր, Ուզբեկական, Ց-5, Կ-11 թաղամասերի, Գրիգոր Լուսավորիչ փողոցի… Read more »

ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել

Հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացվող կրակային խոցման տեսագրությունից հատվածներ: Ուշադրություն դարձրեք էկրանին ֆիքսված ժամանակացույցին: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն: Ձեզ ներկայացվող ձայնագրությունում առկա հակառակորդի խոսակցությունները վկայում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններն իրականացվել են ադրբեջանական կրակակետի… Read more »