Daily Archives: Չորեքշաբթի, Հուլիս 5, 2017

Վերջին տարիներին դատարանները սուտ մատնության 533 քրեական գործ են քննել

Փոխարենը, դատարանները շատ են քննել մեղադրական թեքումով քրեական գործերը։ Օրինակ՝ ցուցմունք տալուց հրաժարվելու 30 քրեական գործ, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորման 21 գործ, հանցագործության պարատկման՝ 48, հանցագործության մասին չհայտնելու՝ 14, ազատազրկման վայրից փախուստի 39 քրեական գործ։

Հայաստանյան շաքարի շուկան

Երևանյան խանութներում ներկայումս շաքարավազի 1 կիլոգրամի արժեքը տատանվում է 400 դրամի սահմաններում: Վերջին տարիներին, պաշտոնական տվյալներով, ամենաէժան գինը եղել է 2015 թվականին՝ 350,2 դրամ, իսկ հաջորդ տարի նույն ժամանակաշրջանում գինն էականորեն բարձրացրել է՝ 402,9 դրամ: Հայաստանում շաքարի պահանջարկը բավարարվում է հիմնականում ներկրումների միջոցով: Ներկրվում է ինչպես պատրաստի շաքար և շաքարավազ,  այնպես էլ շաքարի հումք: Եվ եթե… Read more »

Հակահասարակական զուգարան Երևանում՝ հարկատուների հաշվին

Երևանում հասարակական զուգարան կա, դեռ ավելին այդ հասարակական զուգարանի պահպանման համար հարկատուների հաշվին այս տարի տրամադրվել է շուրջ մեկ միլիոն դրամ, միայն թե մնում է գտնել այդ զուգարանը և բավարար նյարդեր ունենալ՝ չզզվելով օգտվել դրանից։

Արցախի ԶՈՒ-ն շարունակելու է լիարժեք օգտվել պաշտպանվելու իր իրավունքից և կտա թիրախային և անհամարժեք պատասխան. Լ.Մնացականյան

Լ. Մնացականյանը մեկնաբանությունէ է տվել «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը՝ հուլիսի 4-ին շփման գծում ստեղծված իրավիճակի շուրջ: «-Պ.-ն նախարար Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով հայկական կողմին մեղադրում է հոլիսի 4-ին խաղաղ բնակավայր արկակոծելու  և քազաքացիական  անձանց սպանելու մեջ: Ձեր մեկնաբանությունը: -Սկզբից ևեթ նշեմ, որ Արցախի բանակը երբևէ նախահարձակի դերում հանդես չի եկել, սակայն միշտ պատրաստակամ… Read more »

Համայնքի նոր ղեկավար կընտրեն

Վերոնշյալ արձանագրությունը ՀՀ Լոռու մարզպետի միջոցով ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

Պետք է լինի բարոյական չափանիշ. Ռուբեն Մելիքյան

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապրիլյան պատերազմի առաջին ժամերին ադրբեջանական ԶՈւ չսադրված հրետակոծության հետևանքով սպանվեց հայ երեխա՝ Վաղինակը։ Անգամ պատերազմի ամենաթեժ պահին երեխայի մարմնի դաժան լուսանկարները չհրապարակվեցին։ Իսկ Ադրբեջանում այլ կերպ են վարվում։ Անգամ թվում է՝ այնտեղ մարդիկ կան, որ ուրախ են 2 տարեկան անմեղ բալիկի անշնչացած մարմնի… Read more »

Թշնամի երեխա չի լինում. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ ռազմական գործուղությունների հետևանքով ադբեջանցի երեխայի սպանվելու դեպքին. «Թշնամի երեխա չի լինում, առավել ևս… երկու տարեկան, բայց լինում են դեպքեր, երբ վախկոտ անգլուխների մեղքով երեխա է զոհվում: Այդպես եղավ հուլիսի 4-ի երեկոյան, երբ խաղաղ բնակչության թիկունքում թաքնված ադրբեջանական «հզոր» բանակի ասկյարը հայկական ուժերի… Read more »

Օդի ջերմաստիճանը 6-9-ը կնվազի 4-6 աստիճանով

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 6-ին, 8-9-ը հատկապես հյուսիսային շրջաններում, 10-ին Սյունիքում և Արցախում, 7-ին շրջանների զգալի մասում  երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում՝ 18-23մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-9-ը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հուլիսի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ,… Read more »