Daily Archives: Երեքշաբթի, Հուլիս 4, 2017

Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 7-ից Երևան քաղաքի Գյուլիքևխյան և Գալշոյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում

Գևորգ Կոստանյանը կգործուղվի Ֆրանսիա

Վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 3-ին որոշում է ընդունել. «Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` 1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին 2017 թվականի հուլիսի 4-8-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված և քննության փուլում… Read more »

Հուլիսի 29-ին համաքաղաքային շաբաթօրյակ կանցկացվի

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում անցկացվող հանրապետական շաբաթօրյակները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին հանձնարարել է հուլիսի 29-ին մայրաքաղաքում կազմակերպել և անցկացնել համաքաղաքային շաբաթօրյակ: Միաժամանակ, պատասխանատուներին հանձնարարվել է ապահովել ինչպես քաղաքապետարանի աշխատակազմի, այնպես… Read more »

Այսօր 8 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 4-ին ժամը 09.00-18.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի` Կալինինի, Գետափնյա, Լերմոնտովի, Իվանովի, Աբովյան, Սայաթ-Նովայի, 26 կոմիսարների, Շամախյան, Սպանդարյան, Մոլդովական, Բարեկամության, Վ. Անանյան, Այգեստան, Թումանյան փողոցների, Մյասնիկյան 10-ից-86 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net

Ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի երթևեկելի հատվածի մի մասը

Հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 30-ը ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնից մինչև Մ. Խորենացու փողոցի հատման վայրի երթևեկելի հատվածի մի մասը՝ ինժեներական ենթակառուցվածքների փոփոխման աշխատանքներով պայմանավորված: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետրանից: Իրավաբան.net