Daily Archives: Կիրակի, Հուլիս 2, 2017

Հրդեհ Երևանում. երկու մարտական հաշվարկ է դեպքի վայր մեկնել

ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 2-ին, ժամը 16:35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան բակում գտնվող անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 17:58-ին: Այրվել է անասնագոմը՝ ամբողջությամբ (մոտ 150 քմ): Իրավաբան.net

Հուլիսի 3-ին հոսանքի պլանային անջատումներ կլինեն

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Իրավունք ունե՞նք անձնագիր ստանալ կամ փոխարինել այն, եթե հետախուզման մեջ եք ԴԱՀԿ ծառայության կողմից

Եթե քաղաքացին որպես պարտապան գտնվում է հետախուզման մեջ ԴԱՀԿ ծառայության կողմից, նշված հանգամանքը չի կարող արգելք հանդիսանալ անձնագիր ստանալու կամ փոխանակելու, ինչպես նաև օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար (պրակտիկայում ընդունված է անվանել ելքի թույլտվություն): Նրա փոխանցմաբ՝ նշված հանգամանքը չի կարող նաև ազդել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարումների վրա: Այսինքն, եթե… Read more »

Ե՞րբ կլինեն տեղումներ

Հանրապետության տարածքում hուլիսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-7-ը երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 3-5-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև նույնքանով կնվազի: Երևան քաղաքում հուլիսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Իրաավաբան.net

Իրազեկում Էլեկտրոնային վիզայի համակարգի մասին

ՀՀ կառավարութան կողմից գործարկվել է Էլեկտրոնային վիզայի համակարգը: Այն գործիք է, որը հնարավորություն է տալիս պարզեցնել մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը: Ըստ կառավարության՝ որպես կանոն մուտքի արտոնագրի հաստատման դեպքում դրա տրամադրումն այս համակարգի միջոցով տևում է երկու օր: Համակարգը հնարավորություններ է տալիս մուտքի արտոնագրի հեռակա ձեւակերպում իրականացնել: Մանրամասներն՝ այստեղ: Իրավաբան.net

Նախադեպային նոր որոշում է կայացվել ՃՈ տուգանքների վերաբերյալ

ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործը վարչական դատարանում կարող է հարուցվել միայն օրենքով սպառիչ թվարկված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում, որոնց բացակայության դատավարական հետևանքը հանգում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.3-րդ հոդվածի հիմքով հայցադիմումը վերադարձնելուն: