Daily Archives: Շաբաթ, Հուլիս 1, 2017

ԱԺ արտահերթ նիստ կլինի

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 4-ին` ժամը 10:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից: Իրավաբան.net

Ի՞նչ գույք և դրամական միջոցներ ունի վերահսկիչ պալատի խորհրդի նորնշանակ անդամը

ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի նորնշանակ անդամ Աբրահամ Բախչագուլյանն ունի 8 մլն դրամն անցնող հնաոճ իրերի հավաքածու։ Այս մասին նա նշել է իր հայտարարագրում՝ այն ներկայացնելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։

Խորհուրդներ օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու համար

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությանը դիմակայելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու, ինչպես նաև մրսածությունից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարզ կանոնները. խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում չընդունել արևային լոգանք, հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ… Read more »

Ի՞նչ կենսագրություն ունի պատգամավոր Լուիզա Սարգսյանը

Լուիզա Սարգսյանը Ազգային Ժողովի պատգամավորի մանդատը ստանձնել է մայիսի 18-ին: Պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել է մեկ բնակարան՝ բազմաբնակարան շենքում և 320 հազար դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից: Լուիզա Սարգսյանը ծնվել է 1977թ. սեպտեմբերի 2-ին Երեւանում: 1999թ. ավարտել է ԵՊՀ ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը: Գրականագետ: Բանասիրական գիտությունների թեկնածու: 2001-2003թթ. եղել է Երեւանի մշակույթի համալսարանի ռուսաց… Read more »

Կառավարությունը զինծառայողների սոցիալական ապահովության բարձրացմանն ուղղված քայլեր է նախատեսում

Կառավարության ծրագրով նախատեսվում են բարեփոխումներ պաշտպանության ոլորտում: Մասնավորապես, Ազգ-բանակ հայեցակարգի կյանքի կոչման նպատակով կառավարությունը նախատեսում է՝ 1) մինչև 2020 թվականի ավարտը՝ բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը, զինված ուժերի արհեստավարժ բաղադրիչն ընդլայնելու համար ապահովել հավաքագրման շահավետ պայմաններ, հատկապես կարևորելով այնպիսի ծրագրային նախագծերի ներդրումը, ինչպիսիք են՝ պարտադիր զինվորական ծառայությանը զուգահեռ մարտական հերթապահության մեջ ընդգրկվելու պայմանով շարքային կազմի կամ ՀՀ… Read more »

Հիվանդանոցների ու բուժանձնակազմի օպիտմալ քանակ կսահմանվի

Կառավարության ծրագրով նախատեսվում են բարեփոխումներ նաև առողջապահության ոլորտում: Այս ոլորտում համընդհանուր մատչելիության սկզբունքի վրա բնակչության բժշկական ծառայությունների ֆիզիկական հասանելիության մեծացման, ՀՀ տարածքում առողջապահական ենթակառուցվածքների և մասնագիտական ներուժի համաչափ բաշխման, ամբողջ հանրապետությունում որակյալ ծառայությունների մատուցման նպատակով կառավարությունը նախատեսում է ՀՀ-ում բժշկական հաստատությունների, մահճակալների և բուժանձնակազմի օպտիմալ քանակների սահմանում, այդ թվում՝ 1) մինչև 2017 թվականի ավարտն օպտիմալացնել… Read more »

Խրախուսանքներ՝ կադաստրի աշխատակիցներին

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 27-ին որոշում է ընդունել. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը` 1. Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա առթիվ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստեղծման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հետևյալ անձանց՝ 1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով` Արման Պետրոսյան – ՀՀ կառավարությանն առընթեր… Read more »

Մալիշկայի մոտ վթարի հետևանքով տուժողները Իրանի քաղաքացիներ են

Հուլիսի 1-ին, ժամը 07:33-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 130-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ 1982… Read more »

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության տարածքում` Հուլիսի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հուլիսի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Իրավաբան.net