Monthly Archives: Հուլիս 2017

Տրակտորն արգելափակվել է ճահճի մեջ

Հուլիսի 31-ին, ժամը 16։40-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքում տրակտորն արգելափակվել է ճահճի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Նալբանդյան փողոցի մոտակայքով անցնող Գավառագետի հարակից ափամերձ ճահճից արգելափակումից դուրս են բերել «Բելառուս» մակնիշի SL 6663 պետհամարանիշով տրակտորը: Իրավաբան.net

Կհոսանքազրկվեն մի քանի տարածքներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 1-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նար-Դոսի փ. 4 շենքը և 36, 36Ա, 39-51 և 1-ին նրբ. 43-45 սեփական տները, Տիգրան Մեծի պող. 36Դ, 36Ե, 53 շենքերը և 2-րդ փակ. 6-8 սեփական տները, Ռոստոմի փ. 33-81,… Read more »