Monthly Archives: Հունիս 2017

Շիրակի մարզպետարանից տեղեկացրել են` դեղերի հատկացման առումով որևէ խնդիր չունեն

Հունիսի 27-ի «Հայկական ժամանակ» օրաթերթի «Գյումրիում շաքարային դիաբետով հիվանդներին ասում են` դեղ չկա, ճիշտ սնվեք. տնօրենը հերքում է» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ Շիրակի մարզին «Ինսուլին» դեղի բաշխումն իրականացվել է 2017 թվականի ապրիլի 28-ին առողջապահության նախարարի թիվ 1410-Ա հրամանով` եռամսյակային կտրվածքով: Բաշխումն իրականացվել է հաշվի առնելով նշված մարզի առաջին եռամսյակի դեղի ծախսը և մարզում… Read more »

Արմեն Գևորգյանը կազատվի արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

Այսօր կառավարության նիստին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացնելու է կառավարության որոշման նախագիծ՝ պաշտոնանկության վերաբերյալ. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հան­­րապե­տու­թյան օրենքի 15-րդ հոդվածի 21 կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա»  ենթա­կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Արմեն Գևորգյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդա­րա­դատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»: Իրավաբան.net

Որտե՞ղ այսօր ջուր չի լինի

Բացի այդ, վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 29-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կապան քաղաքի` Շինարարներ թաղամասի, Գ. Նժդեհի փողոցի անհատական տնատիրությունների, Մ. Ստեփանյան, Թումանյան, Չարենցի, Երկաթուղայինների, Ազատամարտիկների փողոցների ջրամատակարարումը:

ՀԿ անդամները վստահեցնում են՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ստանում են հուզող հարցերի պատասխանները

Նոր օրենքով կազմակերպությունները անմիջական ձեռնարկատիրական գործունեության ծավալելու հնարավորություն են ստանում, մինչ այդ ՀԿ-ները դա իրականացնում էին միայն առևտրային կազմակերպությու հիմնելու կամ դրա մասնակից լինելու եղանակով․

Հանրապետության շուրջ 100 ավագ դպրոցներում աշխատում են 63 ոստիկանության տեսուչներ

Քննարկման ժամանակ հաշվետու զեկույցով հանդես է եկել ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նա ներկայացրել է 2016-17 ուսումնական տարվա ընթացքում դպրոցներում աշխատող տեսուչների իրականացրած աշխատանքների վիճակագրական տվյալները:

Սևանա լճում կին է խեղդվել

Հունիսի 28-ին, ժամը 16:23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում երեխա է խեղդվում.

ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին

Վերոգրյալը հաշվի առնելով խնդրում ենք Ձեր հանձնարարականը համապատասխան ստորաբաժանմանը՝ նշված միջադեպն ուսումնասիրելու և մեղավոր ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ։

Ոստիկանությունը խոշոր չափերի հասնող թմրամիջոցի խմբաքանակ է հայտնաբերել

Հունիսի 28-ին, ժամը 11-ի սահմաներում, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ներմուծելու, արտահանելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Երևանի Ամիրյան փողողոցի թիվ 27 հասցեի մոտից բերման են ենթարկվել ԻԻՀ քաղաքացիներ՝ 1987 թ. ծնված Մոհամմադ Ռ.-ին և 1976 թ. ծնված Մոհսեն Շ.-ին: Մոհամմադ Ռ.-ի մոտ գտնվող պլաստմասե տարայի միջից հայտնաբերվեցին գետնանուշներին նմանվող… Read more »